Նոր մանրամասներ՝ նորագավիթցի «Ջոն» մականվամբ 48-ամյա տղամարդու սպանության գործից . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հոկտեմբերի 3-ին հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Նորագավիթ 7-րդ փողոցի բնակիչ՝ 46-ամյա Գարեգին Հովհաննիսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հոկտեմբերի 3-ին Նորագավիթի 8-րդ փողոցի թիվ 11 տան դիմաց Ս. Ավագյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններվ՝ հանցագործությունը բացահայտելու և կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են կատարել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ովքեր Ոստիկանություն են տեղափոխել նաև «Մինի Կուպեր» մակնիշի 41 PO 041 համարանիշի և «Միցուբիշի» մակնիշի 35 MO 496 համարանիշի ավտոմեքենաները։ Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Շենգավիթի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկության թույլտվություն տա Գ. Հովհաննիսյանին պատկանող նշված ավտոմեքենաները զննելու համար։ Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական բաժնի միջնորդությունը և ընթերակաների ներկայությամբ զննություն է կատարվել ավտոմեքենաներում ու «Մինի կուպեր» մակնիշի ավտոմեքենայի աջ դռան գրպանիկում հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ հանցագործութան գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննիչի որոշմամբ Գ. Հովհաննիսյանը ձերբակալվել է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 4-ին, գիշերը ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր Նորագավիթ 8-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Սամվել Ավագյանը։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները մի քանի ժամ կենաց-մահու պայքար էին տվել, որպեսզի փրկեին նրա կյանքը, սակայն հրազենային վնասվածքները անհամատեղելի էին կյանքի համար։   Սպանության կասկածանքով ձերբակակված 46-ամյա Գարեգին Հովհաննիսյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am