Կառավարությունը մերժեց «Ծառուկյան» խմբակցությանը

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի, Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնության առաջարկը, որը վերաբերում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին մերժվեց: Նախագիծը կառավարությունում ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը,ով   նշեց, որ կառավարությունը չի կիսում առաջարկը: «Շտապ բժշկական օգնությունը օգտագործվում է շտապ բժշկական դեպքերում, և ոչ թե այս դեպքերումՎատ վերաբերմունքի և խոշտանգումների հետ կապված մի շարք կարևոր փոփոխություններ են կատարվել:Շտապ բժշկական օգնությունը համարում ենք ոչ նպատակահարմար. մի կողմից այն ծախսերն է ավելացնելու և, բացի դրանից, մեկ այլ անձ զրկվելու է, փաստորեն, շտապ բժշկական ծառայությունից, որն, իսկապես, շտապ օգնության կարիք ունի:Կառավարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ բացասական է », - ասաց նա: Նշենք,որ նախագծով առաջարկվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում լուծել այն կարևոր հանգամանքը, երբ ձերբակալված կամ կալանավորված անձին ձերբակալվածների կամ կալանավորվածների վայր ընդունելիս կամ գտնվելիս անձի մոտ, եթե մարմնական վնասվածքներ է հայտնաբերվում, ապա անհապաղ ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը անմիջապես տեղեկացնում է շտապբուժօգնության ծառայություն, որի բուժաշխատող մասնագետն իրականացնում է բուժզննությունը և ամրագրում վնասվածքները: Օրենքի ընդունման արդյունքում ձերբակալված կամ կալանավորված անձին ձերբակալվածների կամ կալանավորվածների վայր ընդունելիս կամ գտնվելու ընթացքում անձի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերվելու դեպքում բուժզննությունը կիրականացվի անկախ բուժաշխատող մասնագետի կողմից:    

դիտվել է 27 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am