Թուրք-իրանական հարաբերությունների ջերմացում

Ամերիկայի Ձայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Թեհրան, ուր հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Երկու երկրների հարաբերությունները նկատելիորեն ջերմացել են: Չնայած Սիրիայի հարցում եղած տարաձայնություններին՝ Իրանի և Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են Իրաքի քրդերի հանրաքվեի հարցում: «Ոչ՛ Իրանը, ոչ էլ Թուրքիան չեն ընդունի կրոնական և էթնիկ լարվածություն, որը իրականացվում է օտարների և դավադիրների կողմից մեր տարածաշրջանում: Մեր երկրները չեն ընդունի որևէ պարագայում տարածաշրջանի մասնատում: Երկու երկրներն էլ Իրաքը համարում են անկախ երկիր, Սիրիան՝ ևս, ու մենք որևէ պարագայում չենք ընդունի աշխարհագրական սահմանների փոփոխություն»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Կողմերը մտահոգված են, որ Իրաքի քրդերի անկախացումը կարող է ամրապնդել անջատողական տրամադրություններն իրենց քրդաբնակ շրջաններում և պատրաստակամություն հայտնել՝ համագործակցել Իրաքի դաշնային իշխանությունների հետ: Երկու երկրներն էլ Իրաքի Քրդստանի շրջանի սահմանների մոտ անցկացրել են ռազմական զորավարժություններ, որոնք ընդգրկել են նաև իրաքյան բանակը: «Թե՛ Իրանի եւ Թե՛ Թուրքիայի հիմնական նպատակն է խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ամբողջ տարածաշրջանում։ Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցության, ինչպես նաև քրդական հարցի շուրջ Իրանի, Թուրքիայի ու Իրաքի համագործակցության միջոցներով»,- հայտարարել է Ռոհանին: «Մենք իհարկե հանրաքվեն անօրինական ենք դիտարկում: Ինչպես գիտեք, Իրանը, Թուրքիան և կենտրոնական Իրաքի կառավարությունը որոշակի քայլեր են ձեռնարկում, սակայն այսուհետ ավելի կտրուկ քայլերի կդիմենք»,- ասել է նախագահ Ռեջեփ Էրդողանը: Իրանը ի պատասխան քրդական հանրաքվեի նաև դադարեցրել է Իրաքյան քրդերի հետ առևտուրը և հայտարարել, որ թույլ կտա իրաքյան զինված ուժերին իրենց տարածքով ներթափանցել քրդական շրջան: Թուրքիան իր հերթին սպառնացել է փակել ցամաքային սահմանը և դադարեցրել է Իրաքյան Քրդստանից նավթի արտահանումը թուրքական Ջեյհան նավահանգստի միջոցով: Բացի քրդական հարցից Իրանն ու Թուրքիան համակարծիք էին վերջերս Պարսից ծոցում Քաթարի հետ կապված ճգնաժամի հարցում՝ հակված լինելով պաշտպանելու Քաթարին: Մշտապես թշնամական հարաբերություններ ունեցող այս երկրներն այժմ զարգացնում են առևտրային և տնտեսական հարաբերություններ՝ ձգտելով երկկողմ առևտուրը 2018 թվականին հասցնել 30 միլիարդ դոլարի անցած տարվա 10 միլիարդի փոխարեն: «Ռազմավարական 4-րդ խորհուրդի օրակարգային հարցերից է 30 միլիարդ դոլարին հասնելու շեմը»,- նշել է Էրդողանը: Դրա հետ մեկտեղ Թուրքիայի ու Իրանի առաջնորդները պայմանավորվել են առևտրային նոր հարաբերությունների շուրջ: «Մեր տնտեսական հարաբերությունները փոխարժեքի տատանումներից պաշտպանելու համար մենք որոշել ենք առևտուր իրականացնել սեփական արժույթով»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը: Երկու երկրների միջև հարաբերությունները զգալիորեն տարբերվում են նախկինում եղած հարաբերություններից: 2015 թվականին Թեհրան այցի նախօրեին, Էրդողանի արած հայտարարությունը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Իրանում: Այդ ժամանակ Էրդողանը Իրանին մեղադրել էր տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու փորձի մեջ՝ պահանջելով դուրս բերել իրանյան զորքերը Իրաքից ու Սիրիայից: Այս այցի ընթացքում Թուրքիայի նախագահը կհանդիպի նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am