Դուք լենինիզմից խոսեք.Փաշինյանն ու Գեղամյանը ԱԺ-ում վիճեցին

ԱԺ-ում այսօր շարունակում է քննարկվել ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, ռազմատեխնիկայի նկատմամբ վերահսկողության կարգի մասին համաձայնագիրը: Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում հայտարարեց, թե չի հասկանում այս համաձայնագրի դրդապատճառները՝ մեր ինչին է այն պետք. «Եթե դա մեզ պարտադրվել է, ու այն միակ նախապայմանն է, որ մենք կարող ենք զենք ձեռք բերել, հասկանանք: Սակայն, եթե մեր առաջ դրվել է, որ գան տեսնեն մեր զինտեխնիկան որտեղ է, ինչ գործողություններ է կատարում, սա արդեն անընդունելի է: Կասե՞ք՝ ՀՀ շահը որտե՞ղ է, ինչի՞ց է բխում»: «Շատ պրոֆեսիոնալ ղումարբազներ են լինում, որ գլուխ գովալու ժամանակ ասում են՝ մեկ մեշոկ ցորեն ունենաս ձեռքիցդ հատիկ-հատիկ կտանեմ: Վերջին 25 տարվա ընթացքում նման պայմանագրերով Ռուսաստանը մեր իշխանությունը մեր ձեռքից հատիկ-հատիկ տանում է: Ինչ է նշանակում այս համաձայնագիրը, որ Ռուսաստանը պետք է գա ու վերահսկի, թե մեզ մատակարարված իսկանդերը տեղու՞մ է, թե՞ չէ: Սա մի մեխանիզմ է, որի ժամանակ իսկանդերը օգտագործելիս պետք է մի հատ զանգես, ճշտես, հա կասեն, թե՝ չէ: Մենք մինչեւ հիմա ապացույց չունեցանք, որ նման վերահսկողություն Ռուսաստանն ունի նաեւ Ադրբեջանում: Այստեղ կարծիքներ են հնչում, որ էլ ասելու չէ: Արտաշես Գեղամյանը կոմունիստական կուսակցության եւ ազգային միաբանության անդամ, ասում է՝ Արաքսն անցնենք, մտնենք Մուշ, Արդահան: Պարոն Գեղամյան, դա դաշնակցության խոսքերն է, ինչ գործ ունեք Արդահանի հետ, դուք խոսեք լենինիզմի, մարքսիզմի մասին»,- «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այն փաստաթղթերին: Փաշինյանի այս խոսքերից բռնկվեց Արտաշես Գեղամյանը: Վերջինս տեղից ինչ-որ խոսքեր բացականչեց, որը լսելի չէր:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am