Շոկոլադ, ծաղկեպսակ և կես միլիոնի կոնյակ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեւանի քաղաքապետարանը վերջերս 2017 թ. գնումների փոփոխված պլան է ներկայացրել: Պարզվում է՝ Սեւանի քաղաքապետարանում պլանավորում են նաեւ հուղարկավորությունները: Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը 2017 թ. գնումների փոփոխված պլանի համաձայն՝ ծաղիկների հետ նախատեսում է նաեւ ծաղկեպսակներ գնել: Ի դեպ՝ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ գնելու համար կառույցը նախատեսում է 250 հազար դրամ ծախսել: Սեւանի քաղաքապետարանի զավեշտի սահմանը ծաղկեպսակներով չի սահմանափակվում: Նախատեսվելիք մահվանը գալիս է փոխարինելու ուրախությունը: Էլ ի՞նչ ծաղիկ, առանց շոկոլադ: 20 կգ շոկոլադ կգնեն, որի 1 կգ–ն արժե 5000 դրամ: Ընդհանուր առմամբ շոկոլադ գնելու համար կառույցը 100 հազար դրամ կծախսի: Կառավարության հայտարարած ծախսերի կտրուկ նվազեցման ֆոնին Սեւանի քաղաքապետարանը պլանավորել է նաեւ կոնյակներ գնել: Այսպես՝ 5 տարվա հնեցման կոնյակներ գնելու համար կծախսվի 288000 ՀՀ դրամ: 10 տարվա հնեցման կոնյակներ էլ են գնելու, որոնց համար կծախսվի 125000 ՀՀ դրամ: Իսկ 15 տարվա կոնյակ ձեռք բերելու հարցում ուտել-խմելու ավանդույթներով առանձնացող մարզի քաղաքապետարանը «տնտեսել» է: 15 տարի հնեցման երկու կոնյակ են գնելու, յուրաքանչյուրի գինը՝ 47450 դրամ է: Միայն այդ կոնյակների վրա 94900 ՀՀ դրամ կծախսեն: Ընդհանուր հաշվով՝ կոնյակների վրա քաղաքապետարանը 507900 ՀՀ դրամ կծախսի: Հավելենք, որ Սեւանի քաղաքապետը Սարգիս Մուրադյանն է, ով ուղիղ մեկ տարի առաջ է ընտրվել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am