Առեղծվածային դեպք Արարատի մարզում

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ, 47-ամյա Իշխան Շաբաբյանը Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ Քաղցրաշեն գյուղի գերեզմանատան մոտ իրեն և իր որդուն՝ 26-ամյա Ալիկ Շաբաբյանին, մի խումբ քաղաքացիներ ծեծել են, որից հետո իրեն պատկանող Hyundai Solaris մակնիշի X 050 EK 123 Ռուսաստանի Դաշնության համարանիշներով ավտոմեքենան տարել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայր ու որդի Արտաշատի Ոստիկանություն հայտնել են նաև, որ իրենք մարմնական վնասվածքներ են ստացել: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և հետաքննչական բաժանմունքի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչներ, 52-ամյա Արթուր Ամիրխանյանի և նույն հասցեի բնակիչ, 23-ամյա Գագիկ Ամիրխանյանի միջև, որի ժամանակ եկուստեք հնչել են վիրավորանքներ և տեղի է ունեցել քաշքշուկ: Կարճ ժամանակ անց Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ամիրխանյանը Ոստիկանություն է ներկայացրել Hyundai ավտոմեքենան, որը տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Արդեն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 00:50-ի սահմաններում «ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ Էրեբունու հիվանդանոց է բուժօգնության դիմել Գ. Ամիրխանյանը, ով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ավագ հետաքննիչ Արամայիս Վահանյանին՝ ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված վիճաբանության ժամանակ Իշխան Շաբաբյանի կողմից՝ քարով հարվածելու հետևանքով: Ավագ հետաքննիչ Ա. Վահանյանի կողմից նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ի. Շաբաբյանն էլ հայտնել է, որ ավտոմեքենայում եղել է մոտ 2 մլն ՌԴ ռուբլի (մոտ 35 հազար դոլար), որը նույնպես իրեն ծեծի ենթարկողները տարել են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am