ՀՀԿ-ն պատերազմ է սկսել Հայաստանի անկախության դեմ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ուշագրավ ելույթ է ունեցել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս, որպես կանոն, աշխատում է ձեռնպահ մնալ էմոցիոնալ գնահատականներից` իր խոսքը կառուցելով փաստերի հիման վրա: Այսօր Շարմազանովը դավաճանել է իր սկզբունքին` մանիպուլյացիայի միջոցով փորձելով մոտիվացնել Հայաստանի ինքնիշխանության օտարման հերթական ճչացող փաստը: «Խոսք գնաց այն մասին՝ Ադրբեջանը կարո՞ղ է ստորագրել այսպիսի մի համաձայնագիր ՌԴ-ի հետ: Ոչ, անհնար է, որովհետեւ Ադրբեջանն ու ՌԴ-ն տարբեր անվտանգային հարաբերությունների մեջ են: ՌԴ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանի միակ եւ ամենաուժեղ դաշնակիցը Թուրքիան է, որը տրամագծորեն այլ ռազմական դաշինքի մեջ է՝ Հյուսիսատլանտյան: Թուրքիան այն երկիրն է, որը Պակիստանի հետ մեկտեղ պաշտպանեց, խրախուսեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան Ապրիլյան պատերազմի ժամանակ: Վերջերս իրենց ազգային պաշտպանության նախարարը Բաքվում հայտարարեց, որ նրանք եղբայրներ են, եւ Թուրքիան ամեն ինչով պետք է սատարի Ադրբեջանին, հետեւաբար, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մնում է ՀՀ-ի համար անվտանգության սպառնալիք, ՀՀ-ն միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պետք է լինենք այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետեւ այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,- ասել է ԱԺ փոխնախագահը: Շարմազանովի հնչեցրած մի քանի նախադասության մեջ կեղծիքն այնքան շատ է, որ դրան անդրադառնալը, թերեւս, ժամանակատար գործընթաց կլինի: Սակայն հարկ է անդրադառնալ Շարմազանովի ելույթի մի քանի սկզբունքային շեշտադրումների: Եթե հետեւենք ՀՀԿ խոսնակի խոսքի տրամաբանությանը, ապա Ռուսաստանը չպետք է լիներ Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարը, որովհետեւ «Ադրբեջանն ու ՌԴ-ն տարբեր անվտանգային հարաբերությունների մեջ են»: Տեսականորեն, Շարմազանովը գուցե նույնիսկ ճիշտ է ասում` թեեւ առնվազն անհասկանալի է, թե անվտանգության որ համակարգում է Ադրբեջանը, սակայն փաստերը հակառակն են հուշում, որովհետեւ Ռուսաստանը ոչ միայն առատորեն սպառազինում է Ադրբեջանին, այլ դա անում է ակնհայտ ցինիզմով` արհամարհելով իր դաշնակից Հայաստանի կենսական շահերը: Անցած տարվա Քառօրյա պատերազմը, ի հեճուկս Շարմազանովի պնդումների, սադրել են ոչ թե Թուրքիան ու Պակիստանը, այլ հենց Ռուսաստանը, որը հակառակ միջնորդի առաքելությանը, սպառազինություն մատակարարելով Բաքվին` վերջինիս խաղաղության մեսիջի փոխարեն պատերազմի քարտ-բլանշ է տվել: Մյուս կողմից` եթե ՀՀԿ խոսնակն այդքան նեղվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող եւ, ըստ էության, թշնամական Թուրքիայի եւ Պակիստանի սուբյեկտիվ դիրքորոշումներից, ապա ինչո՞ւ է դեմ քվեարկում ԵՏՄ-ի հետ կապված «Ելք»-ի նախաձեռնությանը, երբ այդ միության անդամներ Ղազախստանն ու Բելառուսն ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշումներ ունեն, Նազարբաեւն անգամ հայտնի առիթով հրապարակայնորեն նվաստացրեց Շարմազանովի սիրելի նախագահին: Կամ ո՞վ է թույլ տվել Շարմազանովին այդքան պրիմիտիվ դատողություններ անել անվտանգության համակարգերի մասին, ռուս-թուրքական սերտ ռազմա-տեխնիկական համագործակցության ֆոնին` արհեստականորեն նույնացնել Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն, երբ Հյուսիսատլանտյան դաշինքն ու Հայաստանն ունեն արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք առհասարակ չեն պայմանավորվում թուրքական գործոնով: Արդյո՞ք պատմաբան Շարմազանովը տեղյակ չէ, որ այսօրվա Թուրքիան ավելի շատ նույնանում է Ռուսաստանի, քան` ՆԱՏՕ-ի հետ: Կամ միթե կարճ ելույթում կարելի է այսքան մանիպուլյացիայի դիմել, միայն թե արդարացվի ելույթի «Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, որովհետեւ այլընտրանք չկա» եզրափակիչ նախադասությունը: Քաղաքագիտական աքսիոմ է, որ այլընտրանք չեն ունենում ինքնիշխանությունից զրկված երկրները եւ ապագայի տեսլական չունեցող հասարակությունները: Փաստորեն` ՀՀԿ-ն պատերազմ է հայտարարել երկրի անկախությանը` հանուն Ռուսաստանի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am