Պապիկյանի խայտառակ մեկնաբանությունը՝ ձնահյուսի տակ մնացած զինծառայողի մահվան հանգամանքների մասին (video)

Յուրաքանչյուր դժբախտ պատահար ինձ համար անձնական դժբախտություն է եւ ծանր ցավ. Ուզում եմ ցավակցել զոհված զինծառայողների հարազատներին դժբախտ պատահարի առիթով եւ կորստի համար: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 13-ին, մարտական դիրքից մշտական տեղակայման վայր գնալու ժամանակ եղանակի վատ պայմանների եւ ձնահյուսի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Բենյամին Մանուչարյանը:

«Դեպքի ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական պատշաճ քննության արդյունքում, միաժամանակ քննչական գործողությունների արդյունքում ի դերեւ կգան բոլոր այն խնդիրները, որոնա այս դժբախտ պատահարի պատճառները: Իհարկե, խնդիրն ունի երկու կողմ, մեկը բնական պայմաններն են: Վերջին 10 օրում շատ բարդ, երբեմն անտանելի պայմաններ են բարձր լեռնային հատվածներում: Այս պահին մենք ունենք 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, ըստ էության, կարելի է ասել փակ, որոնք ամենօրյա ռեժիմով բացվում են, սակայն եղանակային պայմանների բերումով դրանք մշտական փակման ենթակա են՝ բքի եւ ձնահյուսերի պատճռով:

Սրանից զատ կան նաեւ դժվար հասանելի ուղղություններ: Մենք ունենք նաեւ շուրջ մեկ տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր տիպի եղանակային պայմաններում, այդ թվում ամռանը, մեքենայով հնարավոր չէ հասնել այդ դիրքեր: Այսինքն ուզենք-չուզենք, զինծառայողների տեղաշարժը մինչեւ այդ դիրք, նաեւ սնունդ հասցնելը իրականացնում ենք հետիոտն կամ յալ մեխանիզմներով:Դրանք պայմանավորված են այդ դիրքերի աշխարհագրական դիրքով»,-ասաց նախարարը:

Պապիկյանը նկատեց, որ այս գործ ունեն վերջին երեք տարիներին ձեւավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են հյայտնի որպես պոտենցիալ ձնահյուսի ուղղություններ. «Իհարկե, անվտանգությունն ապահովելու համար մեր կողմից իրականացվում են եւ պայթեցման աշխատանքներ, եւ կանխարգելիչ, բայց ունենք իրավիճակներ, երբ բնությունն անկանխատեսելի է:

դիտվել է 453 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am