Հասե՞լ են իրենց նպատակին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում միջգերատեսչական բախումները գնալով ավելի մեծ ծավալներ են ստանում: Խոսքը ժողովրդական երկրներին բնորոշ բանավեճերի կամ կարծիքների բախման մասին չէ, այլ սուր հակասությունների, որոնք հաճախ անձնային բնույթ են կրում՝ վերածվելով շահերի լուրջ բախման: Իսկ հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում «արշալույսները» բացարձակ խաղաղ չեն նաև կառավարության գլխավոր մասնաշենքում:

Թե՛ որոշ այլ գերատեսչություններ, թե՛ նաև վարչապետի աշխատակազմն ամեն ինչ անում են, որ «բլոկեն» ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործողությունները։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Հովհաննիսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է, և չի բացառվում, որ գործը հասնի նրան զբաղեցրած պաշտոնից ազատելուն։

Թերթի տեղեկություններով, այս գործում առանցքային դերակատարը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է, որն այդ պաշտոնի համար արդեն «հարմար» թեկնածու ունի։ Կառավարությունում խոսում են, որ Փաշինյանի հրամանները հլու հնազանդ կատարող «սաստավին» դուր չի գալիս այն հանգամանքը, որ Հովհաննիսյանն այս կառավարության քիչ թե շատ ադեկվատ հազվագյուտ ներկայացուցիչներից է, որքան էլ գործող իշխանության դեպքում դա տարօրինակ չհնչի, և ոլորտում բավական փորձ ունի:

Մեր աղբյուրը փոխանցում է, որ ընդդեմ Հովհաննիսյանի «լոբբինգ» անողներին, կարծես, հաջողվել է հասնել նպատակին, և առաջիկայում նա, ամենայն, հավանականությամբ, հրաժեշտ կտա ֆինանսների նախարարի պաշտոնին։ Ասում են՝ այս հարցում «ստուգողական կրակոցի» նշանակություն է ունեցել տարեվերջին Հովհաննիսյանի կողմից նախաձեռնված մի միջոցառում, որտեղ նա հանդիպել էր նախկին ֆինանսների նախարարների հետ և ՀՀ ֆինանսական ոլորտի խնդիրների մասին քննարկում անցկացրել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 385 անգամ
Լրահոս
Հազարավոր մարդիկ Վանաձորում՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (video) ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Ալիևը Նիկոլի համար մոմ է վառում»․ Տարոն Տոնոյանի կոշտ ելույթը (video) 56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ Զրո Նիկոլը մի ձև է իշխանությունը վերցրել․ Սամվել Կարապետյան (video) Ֆրանսիայի ռազմածnվային nւժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող «Տագոր» լցանավը Մահացել է Սյուզան Մարգարյանի եղբայրը Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video) Իրանը վերականգնել է գազի արդյունահանումը «Հարավային Փարս» հանքավայրի երեք ծովային հարթակներում ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ. Իրանը հաղթել է և ամրապնդել համաշխարհային տերության դիրքերը Էս գյուղը ոչնչացնելու ծրագիր ունե՞ք․ Արամ Մանուկյանը՝ Չինարի գյուղից՝ Փաշինյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 3 մարզերում «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասին Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ, և այս ամենը հանուն նրա, որ մեկ մարդ սոսնձվել է իր աթոռի վրա. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին․ Շարմազանով Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am