Վիգեն Սարգսյանը՝ բանակի բացերի մասին

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց՝ ինչպե՞ս է պատկերացնում ազգ-բանակ հայեցակարգի իրականացումը: Նա հիշեցրեց, որ մարտական գործողությունների մասնակցած երիտասարդների գրքույկներում գրառումներ չեն կատարվում, որպեսզի արտոնությունից չօգտվեն, առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաները գնում են զինվորի ընտանիքի անդամները: Չկա այդպիսի ընտանիք, որն ունի զինվոր եւ այդ պարագաները չեն մատակարարվում ընտանիքի կողմից: «Ծառայության ժամանակ ձեռք բերված հիվանդությունները ամբողջական բուժում չեն ստանում: Նմանատիպ խնդիրները ե՞րբ եք պատրաստվում լուծել, որ այն ծրագրերը, որոնք ներկայացնում եք, հանրության կողմից ընդունված լինեն»,- ասաց Թանդիլյանը: Վ. Սարգսյանն ասաց, որ այդ խնդիրն ի հայտ գալուն պես՝ իրենց կողմից տարածվեց հայտարարություն, և ՊՆ-ի թեժ գիծն անհատական դիմումներ ընդունելով՝ գնացել է տարբեր դեպքերի հետևից, հատ-հատ նայելով դիմումները. «Բազմաթիվ դեպքերի պարագայում անճշտությունը հայտնաբերվել է 1 տասնյակից ոչ ավելի: Յուրաքանչյուր պարագայում ուղղում է կատարվել այդ գրքույկներում: Միևնույն ժամանակ, որպեսզի դա չառաջացնի բացասական ընկալում, բոլոր այն տղաներին, որոնք ապրիլյան քառօրյային եղել են  մարտական հերթապահություն իրականացնող զորմասում, միայն այդ հիմքով նույն արտոնությունները տրվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրի միջոցով: Այդտեղ քայլ արել ենք ու շարունակելու ենք անել»: Ըստ նախարարի՝ բոլոր այդ երիտասարդներն օգտվում են կրթության համար նախատեսված արտոնություններից և նշեց, որ անպայման կնայեն բոլոր գործերը: «Ինչ վերաբերվում է հիգիենիկ պարագաներին, ապա յուրաքանչյուր զինծառայող ամսական ստանում է գումար՝ իր համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ գնելու համար: Դա գնում է զորամասի կողքին գտնվող խանութներից: Շատ հնարավոր է, որ տնից էլ են ուղարկում, մենք ամեն ինչ անում ենք, որ դրա կարիքը չլինի: Եթե չի հերիքում, շատ վատ է, պատրաստ ենք յուրաքանչյուր դեպք ուսումնասիրել»: Անձի առողջական վիճակի հետ կապված նախարարն ասաց, որ կոնկրետ դեպք է եւ չպետք է հրապարակայնացնել:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am