Փոթորկի նախազգուշացում Մոսկվայում
Ինչպես նշում է LifeNews-ը, Մոսկվայի իշխանությունները եղանակային վտանգի նախավերջին` «նարնջագույն» մակարդակ են հայտարարել, ինչը պայմանավորված է սաստիկ քամիներով ու բքով։ Հունվարի 9-ին քամու արագությունը կհասնի 17 մ/վրկ ցուցանիշի, սպասվում է ուժեղ ձյուն: Օդի ջերմաստիճանը կլինի -13- -16 աստիճանի սահմաններում։ Նախազգուշացրել են խուսափել փողոց դուրս գալուց ու մեքենա վարելուց: Չի բացառվում, որ ժամանակավորապես կարող է խափանվել էլեկտրամատակարարումը:
