«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս գրել էինք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «կախիչ-դուշ» շոուից հետո, իրեն ապահովագրելու համար, գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղեկացնելով անցած տարեվերջին բացված Մարտունու հիվանդանոցի թերությունների մասին, որ դրանք սահմանված ժամկետում չեն շտկվել։
Տեղեկացանք, որ կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ թեժ քննարկում է տեղի ունեցել, որի հետեւանքով ազատվել են առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը եւ նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի՝ ԾԻԳ-ի ղեկավար Երվանդ Էլիբեկյանը։ Նախարար Ավանեսյանը նրանց «վզով» է գցել Մարտունու հիվանդանոցի թերացումները։ Նախարարությունից մեզ ասացին, որ նրանք ազատվել են սեփական դիմումի համաձայն:
Հիշեցնենք, որ փոխնախարարներին նշանակում եւ ազատում է կառավարության ղեկավարը։ Ըստ ամենայնի, Նազարյանի ազատման հրամանը կլինի շաբաթներ անց, քանի որ, մեր տեղեկություններով, մինչեւ ազատման դիմում գրելը նա ամենամյա արձակուրդի դիմում է ներկայացրել՝ մինչեւ փետրվարի կեսերը, ապա երկրորդ՝ ազատման դիմումն է հասցեագրել նախարարին»:
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը