Պուգաչովան չի ուզում, որ իր աղջիկն արտիստ դառնա
Ալլա Պուգաչովան ասել է, որ չի ուզում, որ իր 4-ամյա դուստրը՝ Լիզան, երգչուհի դառնա, հայտնում է eg.ru-ն: Երկրպագուները նշել են, որ այդ գեղեցիկ ևչարաճճի աղջիկը կարող է մոր հետքերով գնալ՝ երգչուհի կամ դերասանուհի դառնալով: Սակայն Պուգաչովան հայտնել է, որ չի ցանկանա նրան բեմում տեսնել: «Մայրիկը չի ուզում, որ ես արտիստ լինեմ: Լաց լինե՞լ, թե՞ ոչ»,- Լիզայի լուսանկարը մեկնաբանել է Պուգաչովան:
