Կքննվեն Կատալոնիայի «հանրաքվեի հետեւանքները»
Հոկտեմբերի 9-ին կկայանա Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որտեղ կարող է սկսվել անկախության հռչակման գործընթացը: Այդ մասին որոշում է ընդունվել խորհրդարանի նախագահության հոկտեմբերի 4-ի նիստում: Ըստ elmundo.es -ի տղեկատվության՝ խորհրդարանում ելույթ կունենա Ժեներալիտետի (կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը: Ավելի վաղ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսպանիայից այդ տարածաշրջանի անկախությունը միակողմանի կարգով կհռչակվի առաջիկա օրերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
