Դու չես կարող Սուրբ Ծննդյան տոնին ասել Հարության տոնին նվիրված Սաղմոս. քաղաքական նկատառումներով էր. Տեր Արշակ Խաչատրյան

Դժվարանում եմ ասել՝ Վեհափառի ուղերձին ծանոթանալուց հետո՞ են կայացրել այն իր ժամին չհեռարձակելու որոշումը, թե՞ պահի պոռթկման արդյունք է։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Ուղերձի հրապարակումից հրաժարվելը տեղի է ունեցել վերջին պահին, Հանրային հեռուստաընկերության կողմից։ Հետո Հանրայինը պարզաբանում տարածեց, որն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան դրանք կային՝ հղում տալով օրենսդրական կարգավորմանը։ Դա նույնն էր, որ ասենք՝ հայրենասիրության մասին չխոսենք, այն գոյություն չունի, որովհետև օրենսդրական կարգավորում չկա։ Սա շատ ծիծաղելի էր։ Բարեբախտաբար, չստացվեց այն, ինչ մտածել էին, որովհետև այս տարվա Կաթողիկոսի ուղերձն ամենաշատ դիտվածն էր»,-ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծննդին եկեղեցի չի այցելել եւ Սաղմոս ընթերցելով է բավարարվել, Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ասաց, որ տվյալ Սաղմոսը քաղաքական նկատառումներով է արտասանվել:

«Դու չես կարող Սուրբ Ծննդյան տոնին ասել մի սաղմոս, որը ասվում է Հարության տոնին։ Նրա ընթերցած սաղմոսը արտասանվել է քաղաքական նկատառումներով։ Աղոթքի առաջնային նպատակը սեփական մեղքերից ձերբազատվելն է, և եթե դու աղոթքը օգտագործում ես քո առավելությունը ընդգծելու, քեզ թագավորի հետ համեմատելու համար, ընդունելի չէ։ Աղոթքի նպատակը մեղքերից ձերբազատվելն է, ոչ թե քաղաքական մեսիջներ ուղարկելը»,- ասել է նա:

 

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am