Անխղճությունն ու անտարբերությունը՝ հավատամք դարձրած, մարդկայնությունը՝ ուրացած

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաշինյանական երկրակուլ իշխանությունը, այսպես թե այնպես, մի օր կտապալվի: Ոչ մի իշխանություն մշտական չէ, փաշինյանականը՝ առավել ևս: Կանցնի, ինչպես անցնում է ամեն ինչ: Սա՛ էլ կանցնի: Որովհետև, ինչպես մեծ պոետն է ասել՝ Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս - Անհետ կորել, անցել է չար մշուշի պես: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի աղետային իշխանավարումն էլ փոշի կդառնա, չար մշուշի պես: Հա՛, բայց դեռ մեծ խնդիր է լինելու՝ ինչ անել հետևանքների հետ: Խոսքը միայն երևացող կորուստների, աղետների մասին չէ, այլ նաև հոգևոր...

Հերթական անգամ այս թեմայով մտորումների նոր պատճառ դարձավ մեկը, որ ինքզինքը մտավորական է համարում: Ուրեմն, այս անձը հարցազրույց է տվել ու ասում է... Չէ, ինչ ասել՝ ցավեցնող պաթոսով, տոնայնությամբ գովաբանում, գովերգում է... Փաշինյանին ու նրա իշխանությունը: Ասում է՝ այն լավագույն իշխանությունն է, որ երբևիցե եղել է Հայաստան աշխարհում: Լրագրողը չի դիմանում, հարցնում է, թե՝ բա Արցախը, բա էս ավերն ու աղետը, բա մի ամբողջ սերնդի ոսկե երիտասարդությանը կոտորածի մատնելը: Դիմացինն ասում է, որ... ինքը լուրեր չի կարդում, չի լսում, տեղեկություններին չի հետևում: Լավ, բա հիմա դրան ի՞նչ ասես: Ամենից կարևորը՝ ի՛նչ անել նմանների հետ: Ինչպե՞ս վարվել այն պսևդո-մտավորականների, կարծեցյալ ավեստագետների, իբրև թե՝ ուսյալների հետ, որ «ջայլամություն» են անում: Որ իրենց խղճուկ գլուխը ճխտել են իրենց բյուրեղյա կոմֆորտ գոտու մեջ, իբրև թե՝ «լուրեր չեն լսում», «տեղեկություններից անտեղյակ» են, իրենք էլ, իբր, սպիտակ ձեռնոցներով են և օսլայած օձիքներով «իրենց գործով են զբաղված»:

Ու, առհասարակ, «ֆո՜ւ... քաղաքականությո՞ւն... չէ՛, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»: Այնքան ողորմելի են իրենց հոգեմտավոր դատարկությամբ, որ չեն էլ փորձում հասկանալ. դա արդեն «քաղաքականություն» չի, որով զբաղվեն կամ չզբաղվեն: Իսկ «իրենց գործն» էլ, որով իբրև թե զբաղվում են, ինչ էլ լինի, իմաստազրկված է: Ի՞նչ իմաստ ունի նրանց «գործը», եթե ամեն ինչ արվում է, որ Հայաստանն ու հայությունը, որպես այդպիսին, չունենան վաղվա օր, չունենան ապագա, չլինեն: Չէ, դա անգամ «ջայլամություն» չէ, կարելի է ասել՝ «ընձուղտություն». իբր իրենք էնքա՜ն բարձր են մեր առօրյայից, մեր այս դառնաղի իրականությունից, իրենք «ընձուղտաբար» ամպերից վեր են, ինչ-որ եթերային բարձունքներում ու վիճակներում: Չնայած, թե՛ ջայլամը, որքան էլ գլուխը ցածր պահի կամ ավազը խոթի, թե՛ ընձուղտը, որքան էլ որ գլուխը բարձր դիրքում լինի, ոտքերով էս մեղավոր երկրի վրա են կանգնած, վերջիվերջո: Լավ, ենթադրենք ինչ-որ մեկը «լուրեր չի կարդում»: Ենթադրենք:

Ոչ էլ լրահոսին է հետևում: Ո՛չ ինտերնետ ունի, ո՛չ էլ հեռախոս, ո՛չ էլ հեռուստացույց է նայում: Բա պատուհանից դուրս էլ չի նայո՞ւմ: Բա հարևաններ էլ չունի՞: Բա իրենց բակում սև երիզ չի կախվե՞լ... Էդ «դանակ-պատառաքաղով» «լուրեր չկարդացողը» գոնե տեղյա՞կ է, որ կա, օրինակ՝ «Եռաբլուր»: Նիկոլի օրոք բազմապատկված Եռաբլուր: Ի՞նչ անել, դրան վերցնել, հանել «Եռաբլուր» և Փաշինյանի «խաղաղության օրակարգի» համար կոտորածի մատնված հազարավոր մեր զավակներից մեկի շիրիմին փողփողացող եռագույն դրոշի կոթը ա՞չքը խոթել: Կօգնի՞: Դրանից հետո մեջն ինչ-որ բան իրար կգա՞: Կարո՞ղ է հանկարծ հիշի, որ ինքը, այնուամենայնիվ, մարդ-արարած է: Թե՞ դրանք այդպես էլ շարունակելու են ապրել՝ անխղճությունը հավատամք դարձրած, մարդկայնությունն ուրացած, ազգից ու երկրից վերացարկված: Անձն էնքան «լուր չի կարդում», որ նույնիսկ երևի տեղյակ էլ չի, թե իր սիրելի իշխանությունը ինչ պատուհաս է բերել երկրի գլխին, ինչ աղետի է մատնել Արցախը, հետևաբար՝ նաև Հայաստանի Հանրապետությունը:

Լավ, ո՞նց են այդպես ապրում այդ անձինք: Ո՞նց, էլի: Ու խնդիրն այդ մեկ անձը չէ, նա ընդամենը որոշակի շրջանակների հավաքական կերպարն է: Մեկը մի առիթով նկատել էր՝ դուք գերեզմանատանը դիսկոտեկա էլ կանեք: Կամ, ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր, դուք մեռոնին էլ թույն կխառնեք, արա՜... Ասում են, որ մտավորականը խտացված խիղճն է: Պարզ է, որ դա նմանների մասին չի ասված: Հուսանք, չէ, վստահ ենք, որ մեծամասնություն չեն կազմում նմանները: Հա, բայց խտացված անխղճությա՞նն ինչ անուն տաս: Ո՞նց են նմանները տնից ելնում, կողքի ծանոթներին բարևում, հարազատների հետ հաղորդակցվում: Շնչում-արտաշնչում: Ասում է՝ սա լավագույն իշխանությունն է: Ազատագրված Արցախը, որ հազարամյակներով բնիկ հայկական էր, ա՛յս իշխանությունն իր վարած «քաղաքականությամբ» հասցրեց հայաթափության: Հայոց հրաշալի քաղաքներն ու հարյուրավոր գյուղեր հանձնվեցին թշնամուն: Ա՛յս իշխանությունն է հիմնական մեղավորը:

Հայոց բանակը խարխլվեց, հազարավոր եիտասարդներ մահվան մատնվեցին: Փաշինյանն ու ի՛ր իշխանությունն են հիմնական մեղավորը: Փաշինյանն ու ի՛ր իշխանությունն են ուրացել Արցախը, մարդակուլ թշնամու սպառնալիքի ու հարձակման պահին մենակ են թողել Արցախն ու արցախցիներին: Ու այդքանից հետո լավագո՞ւյնն են: Անձն ինքզինքը մտավորական է համարում և ասում, թե՝ «այս իշխանությունը լավագույնն է»: Նա ասում է՝ «լուրեր չի կարդում»: Դե, հատկապես նմաններին գոնե մի քանի լուրի արժե ծանոթացնել: Գուցե ուշքի գան: Եսի՞մ... Հա, ու որքան էլ «ջայլամություն» անեն, իրենցից ևս պատասխան է պահանջվելու: Կյա՛նքն է պահանջելու: Կյա՛նքը, որ շատ բան է կուլ տալիս, բայց երբեք չի ներում անհոգի լինելը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 307 անգամ
Լրահոս
Հազարավոր մարդիկ Վանաձորում՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (video) ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Ալիևը Նիկոլի համար մոմ է վառում»․ Տարոն Տոնոյանի կոշտ ելույթը (video) 56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ Զրո Նիկոլը մի ձև է իշխանությունը վերցրել․ Սամվել Կարապետյան (video) Ֆրանսիայի ռազմածnվային nւժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող «Տագոր» լցանավը Մահացել է Սյուզան Մարգարյանի եղբայրը Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video) Իրանը վերականգնել է գազի արդյունահանումը «Հարավային Փարս» հանքավայրի երեք ծովային հարթակներում ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ. Իրանը հաղթել է և ամրապնդել համաշխարհային տերության դիրքերը Էս գյուղը ոչնչացնելու ծրագիր ունե՞ք․ Արամ Մանուկյանը՝ Չինարի գյուղից՝ Փաշինյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 3 մարզերում «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասին Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ, և այս ամենը հանուն նրա, որ մեկ մարդ սոսնձվել է իր աթոռի վրա. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին․ Շարմազանով Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am