Իշխանությունների դանակը՝ գիտության թիկունքին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդունենք, թե չընդունենք խորհրդային հասարակարգը, այդուամենայնիվ, պարտավոր ենք արձանագրել, որ այդ շրջանում մեր երկիրը գիտության զարգացման ամուր հիմքեր է ունեցել: Այնինչ, անկախությունից հետո լիարժեքորեն չի հաջողվել պահպանել գիտական ներուժը։ Ներկա պայմաններում, երբ մեր պետականությունն ուղղակի գոյաբանական խնդիրների առաջ է կանգնած, գիտությունն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի: Օրվա իշխանությունները արտաքուստ սկսել են «հիշել» գիտության մասին, որը նաև մեր անվտանգության և պետության զարգացման հենասյունն է։

Փաշինյանն անընդհատ խոսում է գիտելիքահեն տնտեսության, գիտությունը խթանելու և ոլորտին տրամադրվող ֆինանսների ավելացման մասին, սակայն իրականության մեջ գիտությունը մնում է անտեսված, քանի որ իշխանությունների համար առաջնայինը ոչ թե գիտության զարգացման մոդելների ներդրումն է, այլ միայն փիառը։ Իրականում այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ գիտությամբ զբաղվող մարդկանց թիվը կրճատվի, գիտությամբ զբաղվելը ֆինանսական առումով դառնա ոչ նպատակահարմար։ Օրինակ՝ Փաշինյանն ընդգծում է, թե ավելացնում են գիտնականների աշխատավարձերը, բայց մյուս կողմից էլ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ գիտնականներին տրամադրվող գումարները նվազեն։

Ի մասնավորի՝ 700-ից ավելի գիտության թեկնածուներ և դոկտորներ, ովքեր մինչ այս գիտական աստիճանի համար հավելավճարներ էին ստանում, հիմա չեն ստանա այդ գումարները, քանի որ աշխատաժամանակի ամբողջական ծավալով չեն ներգրավված գիտության մեջ։ Հասկանալի է, որ գիտնականներից շատերը միայն գիտությամբ զբաղվելով չեն կարող ներկա թանկացումների պարագայում հոգալ իրենց կարիքները, և գիտության հետ մեկտեղ նաև այլ աշխատանքներ են կատարում։ Փաշինյանը հայտարարում է, թե հավելավճարների կրճատումով փորձում են խրախուսել, որ գիտնականներն անցնեն ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի։ Բայց պարզ է, որ թեկնածուական աստիճանի 25 հազար դրամի կամ դոկտորական աստիճանի 50 հազար դրամի համար գիտությամբ զբաղվողները չեն նախընտրի թողնել իրենց երկրորդ աշխատանքը, որքան էլ գիտության մեծ նվիրյալ լինեն։ Զարմանալին այն է, որ հավելավճարների կրճատումը կառավարության կողմից հիմնավորվում է նաև նրանով, թե պետական բյուջեի վրա ծանրաբեռնվածություն է ստեղծում։

Փաստացի այդ փոքր գումարները բյուջեի համար խնդիր են, իսկ երբ իշխող կուսակցության թիմի անդամների աշխատավարձերն ու պարգևավճարները աստղաբաշխական չափերի ավելացում են արձանագրում, որևէ խնդիր չկա։ Ստացվում է՝ պետական բյուջեի համար ծանրաբեռնվածություն չի ստեղծում այն, որ իշխանության ներկայացուցիչների շքեղ մեքենաների, տարբեր միջոցառումների վրա միլիոնավոր դրամների գումարներ են ծախսում, իսկ գիտնականներին տրվող հավելավճարը ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Դե ինչ, կարելի է փակել գիտությունների ակադեմիան, նաև դպրոցները, վերացնել կենսաթոշակները, դրանք էլ են ծանրաբեռնվածություն ստեղծում. փոխարենը քպականները տասնապատիկ ավելի եկամուտ կստանան: Իսկ եթե լուրջ, ապա իրականում որոշ ուղղություններով երկրի գիտական համակարգն աղճատելու և կազմաքանդելու գործընթաց է գնում։ Օրինակ՝ իշխանություններին պետք չէ, որ երկրում հայագիտությունն ամուր հիմքերի վրա լինի, ու դա էլ արտահայտվի կրթության շրջանակներում, ինչի արդյունքում քաղաքացիների շրջանում ազգային բարձր ինքնագիտակցություն կձևավորվի։

Պարզ է, որ բարձր ազգային արժեհամակարգ ունեցող մարդիկ կձգտեն իշխանափոխություն իրականացնել ու հեռացնել իշխանություններին, որոնք դրսի թելադրանքով մեր ազգային շահերին հակասող քայլեր են ձեռնարկում։ Ուստի, պատահական չէ, որ գիտություն ասելով՝ իշխանությունների պատկերացումների մեջ են տեղավորվում հիմնականում բնական և տեխնիկական գիտությունները, ու, ըստ այդմ էլ, նրանք մտադիր են նաև հայկական գիտությունը միջազգայնացնել։ Ու հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է արտասահմանյան բարձր գործակից ունեցող ամսագրերում կամ հրատարակություններում տպագրություններին։ Բնական և տեխնիկական գիտությունների պարագայում այս մոտեցումն ինչ-որ առումով հասկանալի է, բայց ոչ այնքան հայագիտության պարագայում։ Նախ՝ երկրի ներսում պետք է զարգացնել հայագիտությունը, արդյունքներ ստանալ, իսկ հետո միայն հանել դուրս։ Այլ կերպ ասած՝ հայագիտության արմատավորումն առաջին հերթին անհրաժեշտ է մեր հասարակությանը։ Երբ չի հաջողվում անգամ հայոց պատմության նորմալ դասագիրք գրել, ապա դրսի հրապարակումները ոչինչ չեն տալու։

Մյուս կողմից էլ՝ ուշադրություն է դարձվում գիտական արդյունքների քանակական գործոնին, օրինակ՝ ինչքան հրապարակումներ են եղել, այնինչ անհրաժեշտ է առաջին հերթին կենտրոնանալ բովանդակային գործոնի վրա։ Օրինակ՝ մեկ լուրջ նորույթ պարունակող և արդիական գիտական հրապարակումը կարող է ավելի մեծ արժեք ներկայացնել, քան նոր խոսք չասող 100 հրապարակումը։ Բացի դրանից, պետությունը պետք է գիտության որոշ ուղղություններ վերցնի իր հոգածության տակ ու պատվերներ տա այն թեմաներով, որոնք բխում են մեր պետական շահերից։ Դեռ չենք խոսում ուղեղների արտահոսքի մասին, որը կանխելը այս իշխանության օրոք գրեթե անհավանական է թվում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 331 անգամ
Լրահոս
Ծաղրու՞մ եք թոշակառուին․ Արմենուհի Կյուրեղյանի ելույթի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը խոսափողն անջատեց (video) «Ավինյա՛ն, բեռն էլ ես, բեռնակիրն էլ, դու ու հայրդ չափերից դուրս չգաք»․ Ռուզան Ստեփանյան (video) Գեղամ Մանուկյանի կոշտ քննադատությունն ու Փաշինյանի պահվածքը (video) Երկու կոպեկ թոշակ ավելացրեց, բայց հետո մզեց լրիվ․ քաղաքացի (video) «Նիկոլն Աննայից հետո կանանց հանդեպ մեծ ատելությամբ է լցվել ու…»․ Ռուզան Ստեփանյան (video) «Այդ խոզանոցում ապրող «սոված շանը» տարեկան 10 մլն դոլար որտեղի՞ց»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Նիկոլն Ալենին կարգեց иностранный агент» (video) «Ձեզ ասեմ՝ ինչու էր Փաշինյանը հիստերիկացել ԱԺ-ում․ ի՞նչ է եղել այնտեղ»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Թալանի յուրահատուկ տեսակ է․ քաղաքացիները հասկանում են Փաշինյանի նոր թալանը (video) Խոսքս հենց քե՛զ եմ ուղղում, Փաշինյան․ Լիլիթ Գալստյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականներն իրար խառնվեցին (video) «Նիկո՛լ, լսեցի՞ր՝ այդ տատիկը քեզ ինչ ասաց․ դե պատասխանը տուր»․ Ռուզան Ստեփանյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել. փաստաբան Բացահայտված է այս իշխանության սուտը․․․ Արման Ղազարյանը պաշտոնական թվեր ներկայացրեց (video) Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Պաշտպանները միջնորդել են տնային կալանքում գտնվողների խափանման միջոցը վերացնել, որ նիստերը չհետաձգվեն Խայտառակ վիճակ է․ Ձերբակալված ընդդիմադրի մոտ թույլ չեն տալիս փաստաբան մտնի, ահազանգում է Մելոյանը (video) Գալու է ժամանակը, հատ-հատ նշվելու է՝ ով որ երկրի գործակալն էր ու ինչ խնդիր էր լուծում․ Սեյրանյան Փաշինյանը թող հենց հիմա Աննա Հակոբյանի հիմնադրամի կոռուպցիոն ռիսկերը բացահայտի․ Էդգար Ղազարյան (video) Էս մահերը լսի՛ր․ չե՛ս կշտանում․ Խաչատուրովին կալանավորում ես, որ․․․ պահեստազորի գնդապետ Հովհաննիսյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն` «Ուժեղ Հայաստան»-ի անդամների նոր ձերբակալությունների մասին Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am