Փաշինյանի «հուժկու» պատասխանը Ալիևին

Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը քար լռություն է պահպանում: Կա՛մ վախեցել է, կա՛մ համաձայն է նրա հետ: Իրականում հա՛մ վախեցած է, հա՛մ համաձայն է: Վախեցել է, որ կարող է աթոռը կորցնել և համաձայն է, քանզի Նիկոլը միշտ է համաձայն Ալիևի հետ: Վերջինս իր ուզածին միշտ հասել է Փաշինյանի օգնությամբ:
Սա այն դեպքն է, երբ լռությունը համաձայնության նշան կարելի է համարել: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներին կրկին փորձել են վերջին ամիսներին խաբել, մոլորեցնել, փափուկ բարձ դնել գլխների տակ, թե բա՝ մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնությանը, միջանցքի հարց չկա:
Ալիևի խոսքերից պարզ դարձավ, որ Բաքվի ախորժակն ուտելիս բացվել է: Այդպես էլ պետք է լիներ: Արցախը Նիկոլի օգնությամբ կուլ տալուց հետո Ալիևն արդեն անցել է «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի իրականացմանը: Սկզբի համար 4 գյուղ ու 4 «անկլավ» է պահանջում:
Ուշագրավ է, որ այսքանից հետո էլ նիկոլական իշխանությունը կրկին փորձում է խաբել ու Ալիևի համար փաստաբանություն անել: Տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանի միջոցով հայ ժողովրդին ուզում են համոզել, որ Ալիևը ռազմատենչ ու ՀՀ-ին կապիտուլյացիայի տանող հայտարարություններ է արել ... Ադրբեջանի ներքին լսարանի համար, քանզի այնտեղ ընտրություններ են սպասվում: Դա, իհարկե, սուտ է: Ալիևը միշտ է այդպես խոսել ու ՀՀ-ի նկատմամբ չի թաքցրել իր նկրտումները:
Նիկոլենք էլ լավ գիտեն այդ մասին, բայց լռում են: Լռությանը զուգահեռ Փաշինյանը «հուժկու» պատասխան տվեց Ալիևին: Նա մեկ ժամվա ընթացքում աշխատանքից ազատեց ու կրկին նույն պաշտոնին նշանակեց ԱԱԾ ղեկավար Աբազյանին: Հիրավի «հուժկու» պատասխան Ալիևի հայտարարությանը: Ու եթե սրան ավելացնում ենք «ցնցուղ և սանտեխնիկ» օպերացիան, ապա կղկղանքային պատկերն ամբողջական է դառնում: ՀՀ-ն դուրս չի գա այս վիճակից, քանի դեռ Նիկլոն է իշխանության:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Նիկոլ Փաշինյանն առանց դաշնակիցների թողեց Հայաստանը, ներսից թուլացրեց մեր երկիրը և հնարավորություն տվեց Ալիևին լկտիանալ: Հիմա, ինչպես միշտ, իրեն մնում է միակ գործիքը՝ սուտը: Բայց հնարավոր չէ երկար ժամանակ մի ամբողջ ժողովրդի խաբել:
7or.am

 

դիտվել է 26143 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am