Կոռուպցիան ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ դատախազությունում և ՀՀ դատարաններում

Հարգարժան տիկին Վարդապետյան

12.01.2024թ.-ին Ձեզ հասցեագրել եմ Դիմում՝ քրեական վարույթ նախաաձեռնելու մասին, որի համար հիմք է հանդիսացել թիվ 13203020 քրեական վարույթով և թիվ ԵԴ/0129/11/22 դատական գործով կայացված ՈՐՈՇՈՒՄները, որոնցից հետևում է, որ՝
1.ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ալիկ Մաթևոսյանը,
2.Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Պետրոս Մարտիրոսյանը,
3.Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը,
4.ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը,
5.ՀՀ վճռաբկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը,
6.ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանը
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սամվել Օհանյանը
կոռումպացված չինովնիկներ են` կայացրել են ակնհայտ ապօրինի ՈՐՈՇՈՒՄներ, որոնց արդյունքում հանցավոր արարքներ կատարած՝ Մհեր Հայկի Տերտերյանը, ով չարաշահելով իր կնոջ՝ Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանի վստահությունը, խաբեությամբ հափշտակել է նրան պատկանող անշարժ գույքերն ու դրամական միջոցները, և «Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Խաժակի Գասպարյանը, ով չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ կատարել է փաստաթղթերի կեղծիքներ և Մհեր Հայկի Տերտերյանի հետ միասին օգտագործել է կեղծված փաստաթղթերը խուսափել են քրեական պատասխանատվությունից։
Պնդում եմ և քրեական վարույթ նախաձեռնելուց հետո անձամբ կհիմնավորեմ, որ ԴԻՄՈՒՄի մեջ նշված պաշտոնյանները՝ ավագ քննիչ Ալիկ Մաթևոսյանը, դատախազ Պետրոս Մարտիրոսյանը, դատավորներ Մանվել Շահվերդյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, Լիլիթ Թադևոսյանը, Արթուր Պողոսյանը և Սամվել Օհանյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 481-րդ և 482-րդ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ, նաև գիտակցում եմ, որ նշված պաշտոնյաների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 481-րդ և 482-րդ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելն անձամբ չհիմնավորելու դեպքում՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեմ ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելելու համար։
Քանի որ Ձեզ հասցեագրված ԴԻՄՈՒՄը բավարարում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին խնդրում եմ՝
ԴԻՄՈՒՄն ընդունել որպես հաղորդում՝ ավագ քննիչ Ալիկ Մաթևոսյանի, դատախազ Պետրոս Մարտիրոսյանի, դատավորներ՝ Մանվել Շահվերդյանի, Գրիգոր Հովհաննիսյանի, Լիլիթ Թադևոսյա-նի, Արթուր Պողոսյանի և Սամվել Օհանյանի կողմիվ ՀՀ քրեական օրենսգրքի 481-րդ և 482-րդ հոդ-վածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մասին։


Հարգանքով
Հակոբ Ճարոյան
Փաստաբան

դիտվել է 1191 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am