Նոր զարգացումներ՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ «մահափորձի» գործով

ՀՀ Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ, այսպես կոչված, մահափորձի գործով վերսկսվել է դատաքննությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան, փաստաբան Վահան Հովհաննիսյանը: Մասնավորապես, դատարանում ցուցմունք է տվել ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնքի համայնքապետ Սամվել Սարգսյանը: Ըստ նրա, թեպետ ինքն ու որդին ունեն բիզնեսներ, սակայն Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանը իրենց երբևիցե չի հովանավորել: Ըստ Սամվել Սարգսյանի, իր և համագյուղացի Հենրիկ Ավագյանի միջև առկա են եղել քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնց կապակցությամբ դատարանում առկա են քաղաքացիական գործեր, սակայն մինչև դեպքը՝ 2015թ մայիսի 20-ը, իրենց միջև այդ վեճերն արդեն իսկ ավարտված են եղել և առկա են համապատասխան վճիռներ: Իսկ Գարեն Աթաջանյանի և իր հարաբերությունները երբևիցե լարված կամ սրված չեն եղել, իրենց միջև առկա չեն եղել բացասական հարաբերություններ: Գ.Աթաջանյանը երբևէ Հ.Ավագյանին չի աջակցել՝ վերջինիս ունեցած քաղաքացիական խնդիրներում: Մինչդեռ ըստ Գարեն Աթաջանյանին առաջադրված մեղադրանքի, Գ.Աթաջանյանը Հ.Ավագյանից տեղեկանալով վերջինիս՝ ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնքի գործող ղեկավարի հետ ունեցած տարաձայնությունների մասին, գժտված փոխհարաբերություններից դրդված նպատակադրվել է սպանել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ստանձնել է նրան օժանդակել այդ հարցում, որից հետո ձեռնամուխ են եղել հանցավոր ծրագրի իրականացմանը: Նշենք, որ նախաքննության ավարտից մի քանի օր առաջ Գ.Աթաջանյանի մեղադրանքը փոփոխվել է, նրա մեղադրանքի ծավալից հանվել է պատվերով սպանության փորձի մեղադրանքը և դրվել ևս մեկ անհեթեթ դրդապատճառ այն մասին, որ իբր մահափորձը կատարվել է Սյունիք գյուղում առկա ինչ-որ հողային խնդիրների պատճառով: «Այդ մասին կարող էր վկայել միայն համայնքապետը, ով էլ ցուցմունք տվեց, որ նման վարկածը բացառում է»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Նշենք, որ գործն ավելի վաղ քննվում էր դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, սակայն դատավորի՝ ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ տեղի էր ունեցել դատարանի կազմի փոփոխություն, գործը մակագրվել էր նոր դատավորի՝ Դավիթ Սարգսյանին:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am