Ինչպե՞ս է իշխանությունն ընտրել «մեր ժամանակների հերոսին»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 24-ին Երևանում կայացած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը շատ քննարկվեց, ընդ որում՝ հիմնականում մեկ դրվագով՝ գլխավոր մրցանակին արժանացած Սևադա Խոջաբաղյանի ելույթի պատճառով։ Հիշեցնենք, որ Գորիսում մաթեմատիկայի ուսուցիչ աշխատող, դպրոցական ձեռնարկների հեղինակ Սևադա Խոջաբաղյանը ելույթում կոչ արեց բոլոր հայերին Հայաստան վերադառնալ, որովհետև, ըստ նրա, «արդեն պետություն ենք դառնում»։ Սա՝ այն դեպքում, երբ իր հայրենի Սյունիքից Ադրբեջանը 2020 թվականի դեկտեմբերից մինչ օրս օկուպացրել է ավելի քան 50 քառակուսի կիլոմետր տարածք և մեծամասամբ՝ հենց իր ծննդավայր Գորիսից։ Մի քանի օր շարունակ համացանցում և ռեալ կյանքում քննարկում էին այդ մարդուն։

Շատերը սուր քննադատության էին ենթարկում նրա ելույթը, շատերը, ցավոք, անդրադառնում էին նրա արտաքինին, ոմանք պաշտպանում էին՝ նշելով, թե վաստակ ունեցող գիտնական է և այդ կոչմանը՝ արժանի: Իրականում ինչո՞ւ հենց Սևադա Խոջաբաղյանն ընտրվեց որպես «մեր ժամանակների հերոս»: Ըստ մեզ հասած տեղեկությունների, իշխանությունները հատուկ են հենց Սյունիքից կատարել ընտրությունը, մի վայրից, որի մի մասը հանձնված է թշնամուն։ Մյուս կողմից՝ հայտնի է մի պատմություն՝ կապված նշյալ ուսուցչի «նախնիներից» մեկի հետ, որը 1918-20 թվականներին զենք է վաճառել թուրքերին և դաժանորեն պատժվել Գարեգին Նժդեհի կողմից: Խոսքը վաճառական խոջա Բաղիրի մասին է, որի կերպարն առկա է նաև Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքում: Ինչպես Սյունիքում են նշում, Սևադա Խոջաբաղյանը նշյալ անձի զուտ շառավիղներից մեկն է և «ծառից հեռու ընկած պտուղ»։

Այդուամենայնիվ, հայտնի է, որ այս իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում սիմվոլիզմին: Նիկոլ Փաշինյանը վստահաբար քաջատեղյակ է թե՛ նշյալ պատմությանը, թե՛ Բակունցի պատմվածքին: Նա նույնիսկ նախորդ տարվա հուլիսի 25-ի ասուլիսում դժգոհում էր, թե «մինչև ե՞րբ ենք ապրելու «նամակ՝ ռուսաց թագավորին» ժանրի մեջ»: Թե կոնկրետ ինչ «մեսիջ» է Նիկոլ Փաշինյանը հղում սրանով, գուցե ժամանակը ցույց տա, բայց փաստը մնում է փաստ, որ նույնիսկ պարգևատրումները Նիկոլ Փաշինյանի օրոք մանրամասն քաղաքական հաշվարկի, շոուի ու «սիմվոլիզմի» արդյունք են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Հազարավոր մարդիկ Վանաձորում՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (video) ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Ալիևը Նիկոլի համար մոմ է վառում»․ Տարոն Տոնոյանի կոշտ ելույթը (video) 56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ Զրո Նիկոլը մի ձև է իշխանությունը վերցրել․ Սամվել Կարապետյան (video) Ֆրանսիայի ռազմածnվային nւժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող «Տագոր» լցանավը Մահացել է Սյուզան Մարգարյանի եղբայրը Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video) Իրանը վերականգնել է գազի արդյունահանումը «Հարավային Փարս» հանքավայրի երեք ծովային հարթակներում ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ. Իրանը հաղթել է և ամրապնդել համաշխարհային տերության դիրքերը Էս գյուղը ոչնչացնելու ծրագիր ունե՞ք․ Արամ Մանուկյանը՝ Չինարի գյուղից՝ Փաշինյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 3 մարզերում «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասին Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ, և այս ամենը հանուն նրա, որ մեկ մարդ սոսնձվել է իր աթոռի վրա. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին․ Շարմազանով Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am