Հայկական «Հյուսիս-հարավը». Ինչպե՞ս չմնալ ճամփեզրին. ampop.am

Հյուսիս-հարավ ծրագրի ավարտը Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կասկածի տակ են դնում: 556 կմ երկարությամբ ավտոճանապարհը Իրանի հետ սահմանից կձգվի մինչեւ Վրաստանի սահման՝ դարձնելով Հայաստանը միջազգային տրանսպորտային միջանցքների տարանցիկ երկիր: Սա, իհարկե, առայժմ միայն թղթի վրա: Շինարարությունը սկսվել է 2012թ. եւ ի սկզբանե աշխատանքների ավարտը նախատեսված է եղել 2019 թ.: Սակայն հինգ տարվա ընթացքում հնարավոր է եղել կառուցել ընդհանուր մայրուղու ընդամենը 5,6%-ը: Ո՞վ եւ ինչո՞ւ է խախտում ժամկետները, փորձել են պարզել Աստղիկ Գեւորգյանը եւ Սուրեն Դեհերյանը: Սույն հոդվածը թարգմանվել է Sova.News տարածաշրջանային լրատվական կայքում հրապարակված ռուսերեն բնօրինակից: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2009 թ. աշնանը՝ Հայաստանի կառավարության եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջեւ կնքված վարկային համաձայնագրի ստորագրումից հետո: Ծրագրի վարկատուներ են նաեւ՝ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Ծրագիրն իրականացվում է«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կողմից, որը ենթարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Ճանապարհը պետք է կապվի վրացական մայրուղու հետ, որն էլ իր հերթին ձգվի դեպի Սեւ ծովի ափին գտնվող երկրի ամենամեծ նավահանգիստներ՝ Բաթումի եւ Փոթի: Սակայն Հյուսիս-հարավը Հայաստանի համար ոչ միայն կարեւոր տնտեսական, այլեւ կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի: Ի սկզբանե նախագծի բյուջեն կազմել է 962 միլիոն դոլար: Սակայն շինարարության տարիներին բյուջեի վերանայման կարիք է եղել: Արդյունքում, նախագծի արժեքն աճել է մինչեւ 1,5 մլրդդոլար: Առայժմ ծախսվել է 150,3 մլն դոլարի եւ 23,14 մլն եվրոյի չափով գումար, ինչը կազմում է ընդհանուր բյուջեի մոտ 11,6%-ը: Այս պահին կառուցվել եւ վերակառուցվել է ընդամենը 31 կմ ճանապարհահատված: Իսկ առջեւում դեռ 525 կմ էլ կա, որի մեծ մասը պետք է զրոյից սկսել: north-south-hig_ Այս տարվա մարտին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհեց ճանապարհի կառուցման տեմպերից: Ասում են, թե նա նույնիսկ անիմաստ է համարել նախագծի շարունակումը նման տեմպերով: Սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարծում են, որ վարչապետը պարզապես փորձում է թոթափել իր մեղքի բաժինը: Հայաստանում ԱԶԲ ծրագրերը մոնիտորինգի ենթարկող ՀԿ-ների ֆորումի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանի կարծիքով, ծրագրի իրականացման խնդիրը կառավարման մեջ է: «Կառավարությունը պատշաճ կամք չի դրսեւորում՝ վերահսկելու շինարարության որակն ու ժամկետները, իսկ վարկատուները չունեն վերահսկողության մեխանիզմներ»: Ըստ ՎԶԵԲ-ի հետ կնքած 500 մլն դոլար արժողությամբ վարկային պայմանագրի՝ որպես գործողությունների նախնական ժամկետ սահմանված էր 2009 թ-ից մինչեւ 2017 թ-ի դեկտեմբերի 31-ը: Այսինքն, այս ընթացքում Հայաստանը պետք է ավարտին հասցներ փաստաթղթով համաձայնեցված հատվածների շինարարությունը: Իսկ քանի որ այն հետաձգվել է երեք տարով, 2012թ. Հայաստանը ԱԶԲ-ին վճարեց 300 000 դոլարի չափով տուգանք` չօգտագործված վարկի համար: 2013 թ. Հայաստանի Վերահսկիչ պալատը բազմաթիվ խախտումներ արձանագրեց ավտոմայրուղու կառուցման գործում: Աշխատանքներն իրականացնում էր իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, իսկ տեխնիկական վերահսկողությունը՝ ֆրանսիական «Սաֆեժը»: Հայտարարվեց, որ ճանապարհաշինարարները չեն ապահովում բետոնե շերտի պահանջվող հաստությունն ու որակը, կառուցումն իրականացվում է տեխնիկական խախտումներով,  ջրահեռացում չի ապահովվում եւ այլն: Արդյունքում պաշտոնից ազատվեց ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, իսկ շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց: Ծրագրի իրականացման հետաձգումը կապվում է նաեւ կոռուպցիոն ռիսկերի հետ: «Ես չեմ ցանկանում ողջ մեղքը բարդել գործող կառավարության վրա, սակայն կառավարությունը պետք է գոնե տեղյակ լինի, թե ինչու են փոխվել աշխատանքի հանձնման ժամկետները, ինչպես նաեւ, թե ինչն է հանգեցրել ծրագրի արժեքի փոփոխության: Եթե ամեն ինչ ժամկետների մեջ կազմակերպված լիներ, մայրուղին կկառուցվեր նախատեսված գումարով», – Sova.News-ի հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը: Ֆորումը, որի կազմում գրեթե մեկ տասնյակ տեղական հասարակական կազմակերպություններ կան, սույն ծրագիրը 2009 թ-ից կամավոր հիմունքներով մոնիտորինգի է ենթարկում: Նրանում ընդգրկված են բնապահպաններ, ճանապարհաշինության մասնագետներ եւ այլն: «Եթե երկիրը սրտացավորեն վերաբերվի իրականացվող ծրագրերին, ապա վարկատուները եւ կապալառուները եւս համապատասխան վերաբերմունք կդրսեւորեն», – վստահ է Ադամյանը: Բնապահպանը օրինակներ է բերում տարբեր երկրներում բացասական արդյունք գրանցած ծրագրերից, որոնք արձանագրվել են իր եւ ԱԶԲ ծրագրերի միջազգային ֆորումի ցանցում ընդգրկված նրա գործընկերների կողմից: «Այս օրինակները հաշվի առնելով՝ սկսեցինք ուշադիր հետեւել Հայաստանում Հյուսիս-հարավ ծրագրի իրականացմանը, քանի որ այս ճանապարհը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի երկրի համար. այն պետք է «Մետաքսի ճանապարհի» մաս դառնա», – ասում է Ադամյանը: Ի՞նչ նշանակություն ունի Հյուսիս-հարավը Հայաստանի համար Հյուսիս-հարավ մայրուղու առաջնային խնդիրը Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով դեպի Սև ծով, իսկ այնուհետև եվրոպական երկրներ ելք ապահովելն է: Ծրագրի մյուս հավակնոտ խնդիրը Եվրոպա-Հարավային Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցության բարելավումն է: Ավելին՝ այստեղ

դիտվել է 75 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am