Ջավախքում հայերի և իրավապահների միջև բախումներից հետո ննջեցյալների աճյունները կտեղափոխվեն

Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն ասում է, որ ննջեցյալների աճյունները կտեղափոխվեն հայաբնակ Գումբուրդոյի (Կումուրդո) եկեղեցու տարածքից և կկանգնեցվի հուշակոթող, գրում է jnews.ge-ն:  Անթիձեն նշել է, որ սեպտեմբերի 30-ի միջադեպը, չպետք է լիներ, քանի որ նախապես քննարկվել է ոսկորների վերաթաղման և հուշարձանի տեղադրման հարցը: «Կես ամիս առաջ ես և նահանգապետը, տեղական իշխանությունների ներկայացուցիչների, գյուղական համայնքի ներկայացուցիչների հետ համաձայնեցինք, գտանք համապատասխան վայր ուր կտեղափոխվեն թաղվածների ոսկորները: Ճիշտ է, այդ տարածքը մասնավոր սեփականություն է: Բայց սեփականատերը կարող է մի փոքրիկ հողակտոր հատկացնել, որպեսզի կարողանանք այնտեղ վերաթաղել և հուշարձան տեղադրել»,- ասաց Նիկոլոզ Անթիձեն: Այն հարցին, թե ինչու են որոշել թաղվածների ոսկորները եկեղեցու տարածքից դուրս բերել, նա պատասխանեց. «Առաջին հերթին այնտեղ լինելու է նոր դարպաս, և նոր դարպասը չի համապատասխանում հին եկեղեցու կառույցին, հուշարձանի հետ: Մենք պետք է շարունակենք հնագիտական պեղումները եկեղեցու վերականգնման աշխատանքներից հետո, որպեսզի ամբողջությամբ ուսումնասիրենք տեղանքը, ենթակառուցվածքների զարգացումը»: Նախնական տարածքը, որտեղ որոշվել է կատարել նոր վերահուղարկավորումը գտնվում է գյուղում եկեղեցու ցանկապատից 5 մետր հեռավորության վրա: Ըստ Անթիձեի, պեղումների ժամանակ հողից դուրս եկած ոսկորների մնացորդները հետազոտվել են: «Սա այն մարդկանց մնացորդներն են, ովքեր գնդակահարվել են XX դարի սկզբին, երբ խորհրդային իշխանությունը մտավ Վրաստան: Նրանք գնդակահարում էին հիմնականում եկեղեցիներում կամ աղոթքի համար նախատեսված վայրերում: Մենք ցանկանում եք տեղադրել հուշարձան և հարգանքի տուրք մատուցել այդ մարդկանց, կապ չունի, այնտեղ միայն հայեր են, թե միայն վրացիները, կամ երկուսն էլ, մենք ուզում ենք հարգել նրանց հիշատակը»,- ասաց Նիկոլոզ Անթիձեն: Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարը գտնում է, որ սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյում տիրող լարվածությունը արհեստականորեն է հրահրված՝ կոնկրետ մարդկանց կողմից: «Մենք արդեն երկրորդ տարին է աշխատում ենք այնտեղ, նման բան չի եղել այնտեղ, կարծում եմ, սա սադրանք է, ժողովուրդը, տեղական իշխանությունները, մեր վերականգնողները, բոլորը միասին են աշխատում, այն ամենը, ինչը տեղի է ունեցել այնտեղ, սա պետք էր ինչ-որ ոչ անկեղծ ուժերի, իրավիճակը սրելու համար»,- ասաց նա: Այն հարցին, ինչու են եկեղեցու տարածքը հսկում ոստիկանության հսկիչ անձնակազմը և ինչու բնակիչներին չեն թույլատրել մտնել տարածք, Նիկոլոզ Անթիձեն պատասխանեց. «Մենք ունենք նոր մոտեցում, լինում է, որ վերականգնման ընթացքում ինչ-որ բան է կորչում: Բոլոր վայրերում, որտեղ ընթանում են վերականգնողական աշխատանքներ` Ածղուրիում, Սաֆարայում, ամենուր կա ոստիկանության պահակախումբ: Մենք այդպիսով ապահովագրում են ինքներս մեզ և շրջապատում գտնվողներին: Չեն թույլատրել քանի որ նրանք ցանկանում էին ուժով մտնել և մի քար տեղադրել: Այդպես չի կարելի, որ երբ ուզենաս, գաս հուշարձան տեղադրես»: Ամեն շաբաթ Գումբուրդոյում բնակիչները գնում են եկեղեցի, աղոթում և մոմեր են վառում: Ըստ Անթիձեի, ոչ-ոքի չի արգելվում մտնել եկեղեցու տարածք: «Աղոթել, ոչ-ոք չի արգելում: Դա ոչ-ոք չի կարող անել: Այնպես, որ տարածքը հսկվում է, որ այնտեղ ոչինչ չկորչի, կամ ինչ-որ նոր բան չմտցվի: Կիրակի օրը տեղի ունեցած միջադեպից հետո, մարդիկ մտան այնտեղ, և աղոթեցին»,- ասում է նա: Գումբուրդոյի տաճարի վերականգնումը սկսվել է 2016 թվականին և կավարտվի 2021 թվականին: Սեպտեմբերի 30-ին հայաբնակ Գումբուրդոյում տեղի ունեցավ բախում գյուղացիների և ոստիկանների միջև: Բնակիչները ցանկանում էին մտնել եկեղեցու տարածք և հուշարձան տեղադրել իրենց նախնիների վերաթաղված մնացորդների գերեզմանին, սակայն մոտ 30 հոգուց բաղկացած ոստիկանների խումբը նրանց թույլ չտվեց: Արդյունքում, իրավիճակը տաքացավ և տեղի ունեցավ բախում: Դեպքի վայր ժամանեց հատուկ նշանակության զորքը: Բախումների արդյունքում տուժել է ավելի քան 10 մարդ, բնակիչներ ու ոստիկաններ: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է վարում Վրաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածների վերաբերյալ, որոնք ենթադրում են հարձակում գործել ոստիկանի վրա, վնասել կամ ոչնչացնել ուրիշի իրերը, ինչը զգալի վնաս է հասցրել, ինչպես նաև խուլիգանություն:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am