24-ամյա Կարեն Կարապետյանը լեյտենանտ էր, ընդամենը՝ վեց ամիս առաջ էր ծառայության անցել

Այսօր մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքից էր, 24 տարեկան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանը:

Նա պատմեց, որ Կարենն ընտանիքի ավագ որդին էր, ունի ևս մեկ եղբայր։

«Ավարտել էր Ճարտարարաշինարարական համալսարանը, ապա՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, կոչումով լեյտենանտ էր։ Ընդամենը վեց ամիս է, ինչ ծառայության էր անցել»,- պատմեց Համբարձումյանը՝ բնութագրելով Կարենին որպես շատ լավ, կազմակերպված, պատշաճ մարդ։

Հարցին՝ Կարենին ճանաչելով հնարավոր համարու՞մ է արդյոք, որ միջանձնային խնդիրներ լինեն համածառայակիցների հետ, Համբարձումյանը նշեց, որ ոչինչ չի կարող ասել։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: ՀՀ ՊՆ-ն նշել էր, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Մամուլում, սակայն, տեղեկություններ են շրջանառվում, որ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի դիրքերից մեկում։ Ժամկետային զինծառայողներից մեկն իրեն ամրակցված հրազենից մահացու կրակ է արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։
Ի․ Ս․

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 1329 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am