«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերի պաշտոնանկությունների ֆոնին ՔՊ-ում այլեւս կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանի գործերն անքննելի են։ Բանն այն է, որ տարեվերջյան հավաքույթի ժամանակ Փաշինյանն իրեն այնպես է պահել թիմի նկատմամբ, որ ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե պաշտոնից զրկվածներից ոմանք առաջիկայում նոր` ավելի լավ պաշտոններ են ստանալու: Ջան են ասել` ջան լսել։
Դեկտեմբերի 23-ին ՔՊ-ական ողջ էլիտան հյուրընկալվել է Սեւանի կառավարական առանձնատանը եւ մինչեւ կեսգիշեր նախատոնական փարթի անցկացրել։ Հավաքին մասնակցել է նաեւ ՔՊ-ի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ընդ որում, ներկա չեն եղել գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը եւ այլ անկուսակցականներ, եւ հավաքը զուտ ՔՊ-ական հավաք է եղել: Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է եղել նաեւ նրա հովանավորյալ՝ ԲՏԱ արդեն նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ով շուտով նախագահականում պաշտոն կստանա:
Փաշինյանն առանձնահատուկ հարգանքի է արժանացրել նախագահին՝ հատուկ խմելով նրա կենացը: Առհասարակ, լավ տրամադրություն է ունեցել` ոչ մի դգժոհություն չի հայտնել թիմակիցների հետ կապված, կառավարության որոշ անդամների, այդ թվում պաշտոնանկ ԲՏԱ նախարարի հասցեին գովեստի խոսքեր է ասել։
Որոշ ՔՊ-ականներ նաեւ ենթադրել են, որ իսկապես գնում են արտահերթ ընտրությունների, որտեղ ամեն մի ձայնը եւ ամեն մի ձայն բերողը կարեւոր են»:
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը