Ադրբեջանը կաշառում էր եվրոպական քաղաքական գործիչների՝ ԱՄՆ-ի սենատոր

Ամերիկայի Ձայն «2012-2015 թվականներին Ադրբեջանի իշխանությունները, զեկույցների համաձայն, փոխանցել են 2,5 միլիարդ եվրո Մեծ Բրիտանիայում գրանցված քողարկված չորս ընկերություններից, Դանիական բանկի Էստոնիայի մասնաճյուղի միջոցով՝ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու եւ փողերի լվացման նպատակով», – Միացյալ Նահանգների սենատոր Շելդոն Ուայթհաուզը Սենատում կլեպտոկրատիայի դեմ պայքարին նվիրված լսումները բացելիս որպես կլեպտոկրատիկ պետության օրինակ որոշեց բերել հենց Ադրբեջանը: Կլեպտոկրատիան կամ ավազակապետությունը պետության այն տեսակն է, որի բռնակալ իշխանությունները թալանում են երկրի ժողովրդին: Հադսնի Կլեպտոկրատիայի ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Չարլզ Դեւիդսոնի խոսքով, կլեպտոկրատ իշխանությունն իր չարիքը փորձում է տարածել ամենուր. «Կլեպտոկրատիան 21-րդ դարի բռնակալների բիզնես մոդելն է եւ այսօր մեր ազգային անվտանգությանն առավել մեծ վտանգը բխում է բռնապետական վարչակարգերից, որոնք ակտիվորեն փորձում են թուլացնել մեր ժողովրդավարությունն ու ազատությունները եւ բռնակալություն ներմուծել Եվրասիայի տարածք»: Դեւիդսոնի խոսքով, Արեւմուտքը սխալվում էր ակնկալելով, որ իրենց ժողովուրդներին թալանած բռնակալները կփոխեն մոտեցումները տեսնելով ժողովրդավարության արդյունքները: Փոխարենը, երբեմն բռնակալները փորձում են սեփական կոռումպացված մոտեցումներով վարակել Արեւմուտքը. «Երբ կլեպտոկրատները այստեղ են գալիս, նրանք իրենց հետ բերում են նաեւ իրենց արժեքները, որոնք մերը չեն: Մենք միամիտ էինք, կարծում էինք, որ նրանց երեխաներն այստեղ մեզ մոտ կսովորեն եւ կդառնան ազատության եւ ժողովրդավարության սիրահար: Դա տեղի չունեցավ: Փոխարենը, կլեպտոկրատիկ կենսակերպը, որն արժեքավորում է միայն փողն ու իշխանությունը, շեղեց մեր սեփական համակարգը»: Սակայն Արեւմուտքն ունի կլեպտոկրատ իշխանավորների վրա ազդելու հզոր գործիք, ընդգծում է Չարլզ Դեւիդսոնը, չէ որ սեփական ժողովուրդը թալանած բռնակալներն իրենց միջոցներն ու ունեցվածքը հաճախ պահում են Արեւմուտքում: Այդ գործիքը գործի դնելու համար օրենսդիրների եւ փորձագետների կարծիքով Արեւմուտքին եւ առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է օրենքով վերացնել shell company կոչվոր քողարկված ընկերությունների գոյությունը, որոնք ստեղծվում են իրական սեփականատիրոջ գաղտնիությունը պահպանելու եւ ապօրինի ստացված փողերի լվացման նպատակով: Հակառակ դեպքում, ԱՄՆ-ի սենատոր Ուայթհաուզի խոսքով, կարող է կրկնվել մի իրավիճակ, երբ բռնակալի ապօրինի գումարները թույլ են տալիս նրան երկրի ներսում էլ ավելի մեծ ապօրինություններ կատարել. «Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի նախագծի զեկույցի համաձայն՝ այդ գումարով Ադրբեջանը լռություն է գնել այն ժամանակ, երբ Ադրբեջանի իշխանությունները 90-ից ավելի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ եւ լրագրող են բանտ շպրտել՝ քաղաքական մեղադրանքներով»:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am