«Այսօր ես հայ եմ». Իրակլի Կակաբաձեն անդրադարձել է Գումբուրդոյի դեպքերին

Վրաց գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն անդրադարձել է Գումբուրդոյի իրադարձություններին: Ֆեյսբուքյան իր էջում Կակաբաձեն նշում է, որ տեղի ունեցածը քաղաքական սեզոնի սադրանք է, ինչին ականատես ենք լինում գրեթե ամեն տարի: Կակաբաձեի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ցանկանում եմ հստակ ասել, որ քաղաքական սեզոնից առաջ Վրաստանում որոշ էթնիկ-կրոնական առճակատում առաջացնելու համար արվող սադրանքները, որոնք տեղի են ունենում գրեթե ամեն տարի, որևէ հիմք չունեն: Ինչպես անցյալ, այնպես էլ երկու տարի առաջ մենք տեսանք նման օրինակ Մարնեուլիի շրջանում՝ ադրբեջանցի բնակչության շրջանում: Այժմ տեսնում ենք, որ Կումուրդոյում (Գումբուրդոյի վրացական անվանումը, խմբ.), կրկին ընտրություններից առաջ, արհեստականորեն առաջ է քաշվել շատ զգայուն թեմա: Չեմ ուզում մտածել, թե որևէ քաղաքական ուժ փորձում է որոշակի դիվիդենտներ շահել այս էթնիկ փոքրամասնության շրջանում, այն էլ ավելի վատ՝ տեղական ազգայնականության խրախուսմամբ: Չնայած այս փաստը, ցավոք, նման հոտ ունի: Նաև շատ ցավալի է, որ տարբեր իմպերիալիստական շահեր հաճախ փորձում են միմյանց դեմ հանել կովկասյան ժողովուրդներին և դրանով մենաշնորհ հաստատել Կովկասում առկա ռեսուրսների վրա: Նման դեպքեր մենք տեսնում ենք 1988 թվականից հետո: Կարծում եմ՝ մեզ հատուկ հոգևոր հասունություն և համերշախությունն է ուղղորդում հայ-վրացական հարաբերություններում, քանի որ մեր պատմությունը շղթայված է: Հայտնի է՝ մենք երբեմն բարկանում ենք միմյանց վրա, սակայն վստահ եմ, որ մեր ազգերի պատմությունը շատ կապված է: Վրացիներն ու հայերն առանց իրար չեն կարող ապրել և չպետք է ապրեն: Եվ այդ միասնությամբ պետք է կովկասյան միություն կառուցենք: Կովկասի հզորությունը մեր միասնականության և փոխադարձ հարգանքի մեջ է: Մեր ընդհանուր մշակույթի հիմքը «գթասրտությունն է»՝ Ռուսթավելիի, Սայաթ-Նովայի, Վաժա Փշավելայի, Հովհաննես Թումանյանի և բազմաթիվ այլ մեծ գործիչների հետքերի վրա: Ես անձամբ շատ ուրախ եմ, որ մեծացել եմ Սոլոլակիում, որտեղ հայերենը, փաստացի, երկրորդ պետական լեզու էր (հույս ունեմ հիմա նույնպես) և որտեղ մենք մեծացել ենք նույն արժեքներով։ Այսպես կոչված` «անջատողականության» մասին բոլոր խոսակցություններն անհիմն են: Այսօր Հայաստանին անհրաժեշտ է հզոր և միասնական Վրաստան, այնպես, ինչպես մեզ է անհրաժեշտ հզոր Հայաստան: Եվ մեզ՝ երկուսիս անհրաժեշտ է հզոր կովկասյան տուն: Միասնական Կովկասի համար միասին ենք աշխատում: Մենք միասին պետք է առաջ շարժվենք և պետք է մտածենք նաև այն մասին, որ այստեղ ավելի շատ վրացի և հայ ապրի: Քանի որ վերջին 25 տարիների ընթացքում բնակչության թվաքանակի նվազում ունենք, անհրաժեշտ է կանգնել կողք-կողքի: Ցանկանում եմ բոլոր քաղաքական գործիչներին հիշեցնել և խնդրել, որ նախընտրական շրջանում շատ զգույշ լինեն նման թեմաների հետ և չնպաստեն արհեստական առճակատումներին: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի Կովկասը նորից միասնական լինի և նորից հնչի Սայաթ-Նովայի, Իոսեբ Գրիշաշվիլիի, Իեթիմ Գուրժիի, Սունդուկյանի և այլոց ձայները, որոնց կարիքը մենք միշտ ունենք: Այսօր ես հայ եմ և հպարտ եմ, որ մեծացել եմ Սոլոլակիում և Չարենցի լեզուն լսել մանկուց»: aliq.ge

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am