ԴԱԻՇ-ի համակիրը ոստիկանի է գնդակահարել
Associated Press-ը հայտնում է,որ ԴԱԻՇ-ի համակիրը կրակ է բացել Ֆիլադելֆիայում ոստիկանության աշխատակցի ուղղությամբ: Տղամարդը մոտ 13 կրակոց է արձակել: Նշվում է, որ ոստիկանը պատասխան կրակ է բացել ու կարողացել է վիրավորել հարձակվողին, սակայն ինքն էլ ստացել է հրազենային 3 վիրավորում, հայտնում է korrespondent.net-ը: Կատարվածից հետո հարձակվողին ձերբակալել են: Վերջինս Ֆիլադելֆիայի բնակիչ Էդվարդ Արչերն է, ով ոստիկանությունում հայտարարել է, թե իր հավատարմությունն է հայտնել ԴԱԻՇ-ի զինյալներին: Ներկայում գործի հետաքննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն:
