Ներիշխանական «լյուստրացիան»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները պատրաստվում են տարածաշրջան հերթական այցն, որն առաջինը կլինի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի համար:Այցի բուն նպատակը լինելու է Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպումը, ինչի մասին հայտարարվել է նախապես: Հատկանշական է, որ համանախագահների տարածաշրջանային այցին ընդառաջ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են ի հայտ գալիս ռուսական մամուլում այն մասին, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը պետք է քննարկվի «Լավրովի պլանն» ու ապահովվի առաջընթաց, այլապես պատերազմն անխուսափելի է: Իսկ պատերազմը կանխելու համար, ըստ այդ հրապարակումների, Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի և այդ քայլերի առումով ակնարկվում է Հայաստանում Սերժ Սարգսյանից ազատվելու անհրաժեշտության մասին: Ակնհայտ է, որ գործ ունենք Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ Սարգսյանի վրա հոգեբանական գրոհի հետ: Ռուսաստանն է իրականացնում այդ գրոհը, թե Ռուսաստանի օգնությամբ փորձում է դա անել Ադրբեջանը: Իհարկե բավական բարդ է ասել, սակայն լիովին պարզ է դրա շարժառիթը: Բանն այն է, որ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը ամենայն հավանականությամբ կարող է դառնալ բանակցային նոր փուլի սկիզբ, որտեղ բուն խնդիրը ոչ թե կարգավորման որևէ պլանն է, այլ այսպես ասած իմիտացիոն նոր գործընթաց, որը կլինի ներկայիս թեկուզ հարաբերական կայունությունը շարունակելու նվազագույնը միջնաժամկետ մեխանիզմ, մինչ առավել հուսալի միջազգային մեխանիզմ ձևավորելու հնարավորությունը: Ըստ էության, համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիան փորձում են Սարգսյան-Ալիև բանակցության միջոցով հասնել միջանկյալ մի հանգրվանի, որը թույլ կտա կանխատեսելի ժամանակ շահել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների առավել ինստիտուցիոնալ հարցն առաջ տանելու համար: Ադրբեջանը ներկայումս հայտնվելով բավականին բարդ վիճակում, անկարող է միայնակ դիմադրել այդ գործընթացին: Եվ այստեղ Բաքուն անկասկած ապավինում է Ռուսաստանի աջակցությանը, որպեսզի Ռուսաստանի օգնությամբ խափանվի Սարգսյան-Ալիև հանդիպմամբ իմիտացիոն նոր փուլ սկզբնավորելու որևէ պայմանավորվածություն: Ռուսաստանն այստեղ այսպես ասած կանգնած է երկընտրանքի առաջ: Մի կողմից իմիտացիոն նոր փուլը ենթադրելու է հակամարտության ռազմական մենեջմենթի հարցում նահանջ, մյուս կողմից այդ նահանջը թույլ չտալու դեպքում Ռուսաստանը կանգնում է Հայաստանի հանրության մոտ խնդիրների առաջ, քանի որ եւս մեկ այսպես ասած ապրիլյան ռազմական գործողություն եւ Ռուսաստանի ոչ դաշնակցային պահվածք, և Մոսկվան կարող է հրաժեշտ տալ Հայաստանին: Կարճաժամկետ իմաստով Ռուսաստանի համար Բաքվի առաջարկը գրավիչ է, սակայն երկարաժամկետ իմաստով այն բերելու է Կովկասում և Հայաստանում Ռուսաստանի ռազմավարական քաղաքականության ճգնաժամի ակնհայտ խորացման և Սարգսյան-Ալիև բանակցությամբ կանխատեսելի ժամանակ շահելու և հարաբերական կայունությունն ապահովելու նվազագույն խնդիրը Մոսկվայի համար էլ առնվազն միջնաժամկետ էֆեկտիվության հարցում կարևոր է: Սակայն, հաշվի առնելով ռուսական քաղաքականության և քաղաքական որոշումների ձևավորման համակարգի իռացիոնալ բնույթը, ամենեւին զարմանալի չի լինի, եթե ի վերջո կայացվի որոշում ոչ թե երկարաժամկետ կամ գոնե միջնաժամկետ, այլ կարճաժամկետ շահի նախապատվությամբ: Իսկ դա առաջացնում է ռիսկեր ոչ միայն արցախյան խնդրում, այլ նաև Հայաստան-ԵՄ գործընթացում, որովհետեւ այն կարող է դառնալ Երևանի նկատմամբ շանտաժի միջոց՝ Սարգսյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ համապատասխան պահվածք թելադրելու համար, որը կխափանի կանխատեսելի ժամանակ շահելու Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնահերթությունը: Այդ տեսանկյունից, Հայաստանը ներկայումս մտնում է խորքային առումով բավականին լարված մի փուլ, որը պահանջելու է չափազանց նուրբ աշխատանք թե Արևմուտքի, թե Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, նկատելի է նաեւ այն, որ այդ նուրբ հրամայականին զուգահեռ, բավական կոշտանում է ներիշխանական դիմակայությունը, ինչը անկասկած հավելյալ բարդություն է ներկայիս փուլում: Մյուս կողմից, դա իհարկե բերելու է նաև ներիշխանական «լյուստրացիայի» և եթե Սերժ Սարգսյանը հաղթահարի արտաքին այդ փուլը, ապա դրանից հետո ամենայն հավանականությամբ իշխանության ներսում սկսվելու է այսպես ակտիվ ասած զտման նոր փուլ»: Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am