Գոտիները ձգելու ժամանակը. factor.am (տեսանյութ)

Բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի բնակարանում, որը գտնվում է Ամիրյան փողոցում, հիմա փոքրիկ խանութ է։ Ընտանիքի ապրուստն այս խանութն է ապահովում։ Բայց վերջերս ամեն ինչ թանկացել է՝ միսը, կարագը, սիգարետը, պանիրը։ Երշիկ ու պանիր փոքր այս խանութն էլ չի բերում։ Գնորդ չկա։ Մեկ ամիս առաջ տավարի միս երևանյան խանութներում կարելի էր գնել միջինը 2500 դրամով։ Հիմա արդեն մոտ 2700-2900 դրամ է։ Կարագի թանկացումը կայծակնային է եղել։ Այսօր առավոտյան մատակարարները Երևանի Կենտրոնի որոշ խանութներին կարագը 1000 դրամով ավելի թանկ են տվել։ Արտասահմանյան՝ ֆիննական, նորզելանդական, ֆրանսիական կարագի մեկ կիլոգրամն այս խանութում դեռ երեկ վաճառվում էր 4100 դրամով, իսկ այսօր արդեն 5500 է դրված։ Ամենամատչելի՝ «Մարիաննա» տեղական կարագի տուփի գինը 500 դրամից հասել է մինչև 800 դրամ։ 20-30 դրամով թանկացել է նաև կաթնամթերքը, պանիրը, բենզինը։ «Նորզելանդական կարագի միջազգային գնաճը կազմել է 113 տոկոս», – հայտնում են տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։ Հանձնաժողովը դիտարկել է հենց Նոր Զելանդիայից բերված կարագը, քանի որ այստեղից է ներմուծվում մեր շուկայում վաճառվող կարագի մեծ մասը։ 2016 թվականի հուլիսից մեկ տոննայի վաճառքի գինը կազմել է 2 758 դոլար, իսկ 2017 թվականի հուլիս ամսին այն կազմել է 5 890 դոլար՝ այսինքն թանկացել է 113 տոկոսով: Մանրածախ վաճառքի գները, ըստ հանձնաժողովի, 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների համեմատ աճել են շուրջ 38 տոկոսով։ Մսի շուկան հանձնաժողովը չի ուսումնասիրել, քանի որ այստեղ գերիշխող դիրք ունեցողներ չկան։ Իսկ բենզինի գներով զբաղվում է անցյալ շաբաթվանից, և դեռ չի ավարտել ուսումնասիրությունները։ Դրանք սպառողին ոչինչ չեն տալիս։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով  

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am