Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի 7 հրամանատարի
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը երկու օրվա ընթացքում Սիրիայում Եփրատ գետի արևելյան ափին ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 7 դաշտային հրամանատարի, գրում է Gazeta.ru-ն: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն ասել է, որ ոչնչացված ԻՊ-ականների թվում է եղել նաև Աբու Իսլյամ ալ Կազակին, որը համակարգում էր ԻՊ-ի հարձակողական գործողությունները Եփրատի հովտում: Սպանվել է ԻՊ-ի ևս 304 գրոհային, ևս 170-ը վիրավոր է:
