«Խոստումը»՝ Ֆրանսիայի կինոթատրոնների էկրաններին
Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը նոյեմբերի 29-ից ֆրանսերեն թարգմանությամբ ցուցադրվելում է Ֆրանսիայի կինոթատրոններում: Ֆիլմը սեպտեմբերի 29-ին Դովիլի կինոթափառատոնի շրջանակում ներկայացվել է Վալանսի Le Navire կինոթատրոնում: Ֆիլմի ստեղծողը «Հոթել «Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերում ներկայացված են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: Այն նկարահանվել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ:
