Արտակարգ դրություն՝ ԱՄՆ Նեւադա նահանգում
ԱՄՆ Նեւադա նահանգի իշխանությունները Կլարկ շրջանում մտցրել են արտակարգ դրություն: Այս մասին հայտնում է CNN-ը, քանի որ արտակարգ դրությունն անհրաժեշտ է շրջանի բոլոր հատուկ ծառայություններն ու օպերատիվ ստորաբաժանումները կենտրոնացնելու եւ սպանդի հետաքննության գործում ներգրավելու համար: Հիշեցնենք, որ երեկ Լաս Վեգասում տեղի է ունեցել ողբերգություն, որի ժամանակ գրանցվել են մեծ թվով զոհեր:
