Մահացել է Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանին
83 տարեկանում կյանքից հեռացել է Իրաքի նախկին նախագահ, Քրդստանի հայրենասիրական միության նախկին ղեկավար, քուրդ հայտնի գործիչ Ջալալ Թալաբանին: Նա կյանքից հեռացել է Գերմանիայում: Այս մասին հաղորդում է Rudaw քրդական հեռուստաալիքը: Ջ.Թալաբանին Իրաքի նախագահն է եղել է 2005-2014 թթ.:
