Նիկոլի պատմությունը ես եմ գրելու․ Նաիրա Զոհրաբյան (video)

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի պետերբուրգյան այցին և ամփոփեց 2023 թվականը Հայելի ակումբի ուղիղ եթերում. «Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող բոյկոտել ԵԱՏՄ նիստը Սանկտ Պետերբուրգում, որտեղ Հայաստանը պետք է ստանձներ նախագահություն։ Նիկոլ Փաշինյանը փորձեց հերթական անգամ աշխարհաքաղաքակա շպագատ իջնել և վերադառնալուն պես հայտարարեց, որ ԵԱՏՄ -ն ոչ թե քաղաքական, այլ պարզապես տնտեսական ինտեգրացիոն կառույց է և ինքն անելու է առավելագույնը, որպեսզի ԵԱՏՄ -ն հենց այդպիսին էլ մնա։ Սա հերթական բլեֆն է, քանի որ որ պահին էլ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ -ից, նույն վայրկյանին Հայաստանի ականջից բռնած դուրս կշպրտեն՝ ԵԱՏՄ -ից։ Նիկոլ Փաշինյանը փորձում է լարախաղացի նման շարունակել երկու լարերի վրա խաղալ, նա փորձում է Արևմուտքին մեսիջներ ուղարկել , թե այսուհետ մեր անվտանգային և ռազմաքաղաքական պապան դուք եք, իսկ ԵԱՏՄ -ն մեզ համար պարզապես տնտեսական կառույց է, այդ տրյուկները չեն անցնելու և Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու երկար ժամանակ մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի միջև»։
Շարունակելով իր խոսքը տիկին Զոհրաբյանը նշեց. «Հայաստանում այսօր բռնապետություն է, մեկ մարդ փորձում է թելադրել իր կամքը և ցավոք մինչ այս պահը դա նրան հաջողվում է, քանի որ մենք ունենք ընդիմություն, որի որոշ գործիչներ ուղղակիորեն անամոթ, խայտառակ, անբարո ու դավաճան գործարքի են գնացել այս իշխանության հետ՝ իրենց ունեցվածքը պահելու համար, և նրանք ինձ համար նույնքան դավաճան ու հանցակից են, որքան այս իշխանությունը և նրանք այս իշխանության հետ հավասարապես պատասխան են տալու»։
«Ես հույս ունեմ, որ 2024 թվականին մենք կկադողանանք վերջապես ձևավորել ադեկվատ քաղաքական էլիտա, եթե կարողանանք քաղաքական աղբանոցն ուղարկել այն ընդիմադիրներին, որոնք իրենց ունեցվածքը պահելու համար կոմպրոմիսի են գնում այս իշխանության հետ». իր խոսքը եզրափակելով նշեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Գոհար Պողոսյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Դիվերսանտ ադրբեջանցին «պայթեցնում է» ԱԺ-ն․․․ ՔՊ-ի հիստերիան․ Խաչիկ Մանուկյան (video) ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը նշանվել է հայկական ծագմամբ երգչուհի Ուիլքինսի հետ «Սաղ կյանքդ թուրքերենով շարադրություն ես գրել»․ Նարեկ Կարապետյանը «տոպկեց» Ռուբինյանին․ լարված վիճակ (video) Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Մոսկվայում Քրեական հեղինակություն Արտաշես Չիչոյանը, ևս 2 անձ կալանավորվել են Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներ «Դուք դատվելու եք․․․»․ Աննա Գրիգորյանը նորից խայտառակեց Սասուն Միքայելյանին (video) «Դե կտեսնե՛ք՝ ինչ կլինի», «Ես ձեզ անձամբ եմ երեսով տալիս»․ Քրիստինե Վարդանյանը բորբոքեց Ռուբինյանին (video) Փոխե՛ք Սուրեն Պապիկյանին, չի ձգում, ադրբեջանցին մտել էր ՀՀ, կրակել երեք երեխաներին պաշտպանող մորը (video) ԱԺ-ի խայտառակությունը Ռուբինյանի գործունեության հետևանքն ա․ Արամ Վարդևանյանի կոշտ խոսքը (video) Այս քառօրյան ՀՀ պատմության մեջ ամենախայտառակն է մնալու. էս է էս իշխանության որակը. Գեղամ Մանուկյան (video) ԱԺ-ի խայտառակությունը սադրողը՝ քավորսանիկական հարաբերություններով․ Օղորմի ձեր բարեկրթությունը (video) Նյու Յորքի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել «Այ թուլա՛, ինքնահաստատման փուլու՞մ ես»․․․ ընդդիմադիրների պատասխանը՝ ՔՊ-ականների խուլիգանությանը (video) Պահանջում ենք Վասակ Դարբինյանի և Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «Հայաքվե» «Նիկոլածին» պատգամավոր Տարոն Չախոյանի՝ Վեհափառի դեմ ելույթից հետո կրկին կրքերը լարվեցին (video) Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել ԱԺ-ում իրավիճակը նորից լարվեց․․․ ՔՊ-ակաները հաշիվներ են պարզում ընդդիմադիրների հետ (video) ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք» (video) Ռուբինյանի «հիստերիան» ԱԺ-ում․ «Տիրությո՛ւն արեք․․․ կշպրտենք դուրս» (video) ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am