Նոր տեղեկություններ «Արմենիա» ԲԿ-ում տեղի ունեցած զինված միջադեպից

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 2017թ. հոկտեմբերի 2-ին «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից դատապարտյալի փախուստը կազմակերպելու դեպքի բոլոր հանգամանքները։ Հաշվի առնելով զինված միջադեպի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ անոթային վիրաբուժության բաժանմունք է տեղափոխվել 2017թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14.30-ին` «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ: Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ժամը 15.20-ի սահմաններում, հիշյալ բաժանմունքի հիվանդասենյակ է մուտք գործել մի երիտասարդ՝ Երևանի բնակիչ, ծնված 1988թ., և դատապարտյալ Դ.Գալստյանի փախուստը կազմակերպելու նպատակով, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոց արձակել, ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Ա.Մարուքյանին հաջողվել է զինված անձին վնասազերծել առաջին կրակոցից անմիջապես հետո: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ դատապարտյալը, ՔԿՀ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելով, հափշտակել է նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և կրակոցներ արձակել, սակայն նույն աշխատակցին հաջողվել է նախ հատուկ հնարքի կիրառմամբ խափանել դատապարտյալի կողմից դիպուկ կրակոցների արձակումը, այնուհետև՝ վնասազերծել նրան՝ հետ խլելով ատրճանակը: Դատապարտյալը դիմել է փախուստի, որին հետապնդել են ՔԿՀ երկու աշխատակից և բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի աջակցությամբ տվյալ մասնաշենքի մուտքի մոտ բռնել նրան՝ կանխելով փախուստը: 1988թ. ծնված երիտասարդը 2017թ. հոկտեմբերի 2-ին ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: Դեպքի վայրի զննության ժամանակ «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ անոթային վիրաբուժության բաժանմունքի 7-րդ հիվանդասենյակից հայտնաբերվել և առգրավվել են 9մմ տրամաչափի փամփուշտի 4 հատ պարկուճ, 3 հատ գնդակ, մեկ հատ գնդակի պատյան, մեկ հատ գնդակի միջուկ, 7.62մմ տրամաչափի փամփուշտի մեկ հատ պարկուճ, մեկ հատ դեֆորմացված գնդակ և մեկ հատ գնդակի պատյանի հատված: Հիվանդասենյակի պատերին, սալիկապատ հատակին, սանհանգույցի մուտքի դռան, մահճակալի ներքնակին և մետաղյա հարթակին, սենյակում դրված սառնարանի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր: Դեպքի վայրի զննությամբ նույն հիվանդասենյակում հայտնաբերվել է MЛ 115 համարի ինքնաձիգ, հիվանդասենյակի մուտքի դռնից ձախ պատի տակ դրված մահճակալին դրված սպորտային պայուսակի միջից հայտնաբերվել է փամփշտատուփ՝ լիցքավորված 7.62մմ տրամաչափի 27 հատ փամփուշտներով, 7.62մմ տրամաչափի 2 հատ փամփուշտ, զենքի խլացուցիչ, օպտիկական սարք և խզակոթ, նույն մահճակալին դրված բարձի մոտից հայտնաբերվել է փոքր փամփշտատուփ՝ լիցքավորված 7 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներով: ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am