Բրյուսելը և Լոնդոնը փոխել են բանակցությունների հաստատված կարգը
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների արտահերթ փուլը հաջորդ շաբաթ կանցկացվի Բրյուսելում, հայտարարել է Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն: փոխանցում է ТАСС-ը: «Brexit-ի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը հաջորդ շաբաթ կանցկացվի Բրյուսելում», - ասել է Բառնիեն, փոխանցում է ТАСС-ը: Այսպիսով, Բրյուսելը և Լոնդոնը փոխել են բանակցությունների հաստատված կարգը, երբ յուրաքանչյուր փուլը տեղի էր ունենում ամսվա վերջին շաբաթվա ընթացքում, որպեսզի հասցնեն ևս մեկ բանակցային նստաշրջան անցկացնել մինչև հոկտեմբերի 19-20-ին կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովը:
