Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը:

Բանն այն է, որ քննությամբ պարզվել է՝ երեխաների մայրը նմանօրինակ տեսանյութերը պատրաստել, ուղարկել է իր ամուսնու հետ Նուբարաշենի բանտի նույն խցում կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի։ Իսկ ինչո՞ւ է նա նկարել ու կոնկրետ ուղարկել այդ տղամարդուն. նմանօրինակ տեսանյութերի դիմաց երեխայի մորը խոստացել են սոցիալական աջակցություն։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս դեպքով Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել, հատկապես՝ սեռական բռնություն իրականացրած հոր՝ Մանվել Մադաթյանի խցում:

Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս՝ գործի համար արժեքավոր նյութերով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է. նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին մայրը կալանավորվել է եւ գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով (անչափահասին առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը):

Մեղադրանք է առաջադրվել նաեւ 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից, եւ որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով)»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 754 անգամ
Լրահոս
Փաշինյանի ձեռամբ խայտառակություն է տիրում պետության բոլոր համակարգերում. փաստաբան Հայաստանից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են. Ադրբեջանի մաքսային կոմիտե Եկեղեցու դեմ արշավողը քանդում է Հայաստանի ողնաշարը, Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին. պաշտպանելո՛ւ ենք Մայր Աթոռը. հայտարարություն Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ Կարապետյան ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ոսկու գինն աճել է Եվրահանձնաժողովը պատվիրակություն կուղարկի Հունգարիա՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցի քննարկման համար Մենք կրկին ամրապնդում ենք մեր հզորությունը․ Պենտագոնի ղեկավարը սպառնացել է Իրանին Քրդական գործոնը Իրանում կասկածի տակ է դնում TRIPP–ը. Jamestown Ծաղրու՞մ եք թոշակառուին․ Արմենուհի Կյուրեղյանի ելույթի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը խոսափողն անջատեց (video) «Ավինյա՛ն, բեռն էլ ես, բեռնակիրն էլ, դու ու հայրդ չափերից դուրս չգաք»․ Ռուզան Ստեփանյան (video) Գեղամ Մանուկյանի կոշտ քննադատությունն ու Փաշինյանի պահվածքը (video) Երկու կոպեկ թոշակ ավելացրեց, բայց հետո մզեց լրիվ․ քաղաքացի (video) «Նիկոլն Աննայից հետո կանանց հանդեպ մեծ ատելությամբ է լցվել ու…»․ Ռուզան Ստեփանյան (video) «Այդ խոզանոցում ապրող «սոված շանը» տարեկան 10 մլն դոլար որտեղի՞ց»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Նիկոլն Ալենին կարգեց иностранный агент» (video) «Ձեզ ասեմ՝ ինչու էր Փաշինյանը հիստերիկացել ԱԺ-ում․ ի՞նչ է եղել այնտեղ»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Թալանի յուրահատուկ տեսակ է․ քաղաքացիները հասկանում են Փաշինյանի նոր թալանը (video) Խոսքս հենց քե՛զ եմ ուղղում, Փաշինյան․ Լիլիթ Գալստյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականներն իրար խառնվեցին (video) «Նիկո՛լ, լսեցի՞ր՝ այդ տատիկը քեզ ինչ ասաց․ դե պատասխանը տուր»․ Ռուզան Ստեփանյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am