«Թբիլիսիից բռունցքներ թափահարելը իրավիճակը էլ ավելի է սրում». Վրաց գիտնական

Սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած առճակատման շուրջ շարունակվում են քննարկումնրը վրացական մամուլում եւ սոցիալական ցանցերում: Պատմաբան, պատմական գիտությունների եւ աստվածաբանության դոկտոր-պրոֆեսոր Սերգո Վարդոսանիձեն, ով վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի մասին գրքի հեղինակ է, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հարցին. «Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում զարգացած իրադարձություններին պետք է արձագանքենք սառը դատողությամբ եւ պետական մտածելակերպով: Ֆեյսբուքյան հայհոյանքները եւ Թբիլիսիից բռունցքներ թափահարելը իրավիճակը էլ ավելի է սրում: Հարկավոր է լրջորեն աշխատել շրջանի ոչ վրացի բնակչության հետ: Նրանց գիտակցության մեջ այն միտքը, որ սա էլ Հայաստան է, առկա է դեռեւս 19-րդ դարից: Վերհիշենք 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմը, Ռուսաստանի կողմից այս տարածքների բռնազավթումը եւ այստեղի վրացի մահմեդական բնակչության արտաքսումը, Օսմանյան կայսրությունից հայերի արտաքսումը: Առաջին բնակիչներին` շուրջ 50.000 ընտանիքի, առաջնորդում էր Էրզրումի եպիսկոպոս Կարապետ Բագրատունին: Ախալքալաքի եւ Ախալցիխեի նոր բնակավայրերը ուսումնասիրելուց հետո Բագրատունին գրում է. «Մենք այն Հայաստանից նոր Հայաստան ենք եկել, կեցցե՛ նոր Հայաստանը»: Այս պահից սկսած այս ժողովրդին այս կերպ են ներկայացրել իրավիճակը, այդ իսկ պատճառով նրանց համար անհասկանալի է, թե ինչու են վիճում վրացիները: Չմոռանանք նաեւ նախորդ դարի (նկատի ունի 19-րդ դարը, խմբ.) 90-ական թվականներից Ախալքալաքի ռուսական ռազմական բազայի մուտքի մոտ գեներալ Պասկեւիչի հետեւյալ բովանդակությամբ գրությունը. «Աներկյուղ տիրացեք այս հողերին, ռուսական զորքը կպաշտպանի ձեզ»: Այս իրադարձությունից պետք չէ  բորբոքվել: Հարկավոր է լուրջ մոտեցում ցուցաբերել: Պետությունը պետք է գործընթացում ներգրավի հայ հասարակական գործիչներին, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին, զուգահառաբար հարկավոր է լուրջ աշխատանք իրականացնել տեղի բնակչությանը՝ վրաց հանրության մեջ ինտեգրելու ուղղությամբ: Հայերն ու վրացիները պատմական հարեւաններ են եւ, հասկանալու համար, թե ում է ձեռնտու հակասությունները մեր միջեւ մեծ ջանքեր հարկավոր չեն: Հ.Գ. Փոխադարձ վիրավորանք պարունակող մեկնաբանություններով է՛լ ավելի կհեռանանք միմյանցից` ստեղծելով լարվածության նոր թեժ կետ»,- նշված է Վարդոսանիձեի ֆեյսբուքյան գրության մեջ: aliq.ge

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am