Որոշ տեղերում էլ ՀՀ զինված ուժերն են գտնվում այն տարածքներում, որտեղ Խորհրդային Ադրբեջանի ժամանակահատվածում գտնվել են ադրբեջանցիները. Սիմոնյան (video)

Որոշ տեղերում էլ Հայաստանի զինված ուժերն են գտնվում են այն տարածքներում, որտեղ Խորհրդային Ադրբեջանի ժամանակահատվածում գտնվել են ադրբեջանցիները, ուստի սահմանազատման հանձնաժողովն աշխատում է նաեւ այդ ուղղությամբ: Այս մասին այսօր ԱԺ այգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է հնարավոր խաղաղության պայմանագիր կնքել, երբ Ադրբեջանը մտադիր չէ հետ քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքներից:

Սիմոնյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Բայց բնական է, որ երբ մենք հայտարարել ենք 29 800 քկմ-ի մասին եւ համապատասխան համաձայնություն ենք ձեռք բերել աշխարհի ամենակարեւոր մայրաքաղաքներում, նաեւ Ադրբեջանի նախագահն է ներկա գտնվել եւ նույնպես համաձայնել է, դա հենց այն մասին է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան այն տարածքներից, որտեղ ներխուժել են: Եւ եթե կան տեղեր, որտեղ մենք ենք առաջ, մենք նույնպես պետք է այդ նույն տրամաբանությամբ...՛՛:

Լրագրողների հարցին, թե արդյոք մեզ համար սկզբունքայի՞ն հարց է, որ նախ դուրս գան մեր տարածքներից, նոր խաղաղության պայմանագիր կնքվի, ԱԺ նախագահը պատասխանեց. ՛՛Հիմա մեզ համար սկզբունքայինը խաղաղություն բերելն է, խաղաղության պայմանագիրը ստորագրելը: Սկզբունքների մեծ մասն արդեն քննարկված է, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ մինչեւ Նոր տարի նաեւ մեր առաջարկները հետ ուղարկենք: Այսինքն՝ հնարավորինս արագ արձագանքենք, պրոցեսը շարունակվում է, այն դրական դինամիկա ունի:

Իրենք նաեւ ասում են, որ մենք նկրտումներ ունենք իրենց միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ: Հիմա արդյոք Ադրբեջանը պե՞տք է վստահ լինի, որ Հայաստանը մի օր չի հարձակվելու իր վրա եւ գնա հասնի Բաքու, ինչպես ասում էին մեզ մոտ որոշ ճոռոմ մարդիկ: Այդ ճոռոմախոսությունը բերեց այն ամենին, ինչին առերեսվեցինք 30 տարի անց: Մեզ համար կա մի իրականություն, իրենց համար կա մի այլ իրականություն, որոնք հայելային իրար շատ նման են, դրա համար կա խաղաղության գործընթաց, որը մենք տանում ենք առաջ՛՛:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ադրբեջանական կողմից նույնպես կա նման ցանկություն, ինչը իրենք տեսնում են ոչ միայն խոսքով, այլեւ քայլերով:

՛՛Մենք պետք է գնանք այդ ուղղությամբ՛՛,-ասաց նա:

դիտվել է 1036 անգամ
Լրահոս
Ադրբեջանը Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար ամեն ինչ անում է, պատճառը կիմանաք. Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը խաղաթուղթ է Ալիևի ձեռքում․ Երվանդ Բոզոյան (video) Ասեմ՝ ինչպես եք ուզում կոծկել Շաքի գյուղի սահմռկեցուցիչ դեպքը․ Տիգրան Աբրահամյան (video) Պարապ եք մնացել, պարգևավճարներն եք արդարացնում, իբր գործ եք անում․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Ընդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովում ՔՊ–ն ուզում է հայերի վրա կրակած ադրբեջանցուն հանձնել. Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Խայտառակություն․ դուք դարձել եք ադրբեջանցի ահաբեկչի խնամակալը. ընդդիմադիր (video) Գագիկ Ծառուկյանի քրգործը մուտքագրվել է դատարան և մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին Ընդունեք ձեր սխալը, որ սահմանը ծակ ա էղել, ադրբեջանցին կարացել ա ներթափանցի. Ղազինյան (video) Իջեցված քաղաքական հանձնարարության ֆոնին հերթով քրեական գործեր են հարուցվում․ Աբրահամյան Ինչքան գոռաք, էդքան կգոռանք, բոլոր պատասխանները ստանալու եք․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ Դիվերսանտ ադրբեջանցին «պայթեցնում է» ԱԺ-ն․․․ ՔՊ-ի հիստերիան․ Խաչիկ Մանուկյան (video) ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը նշանվել է հայկական ծագմամբ երգչուհի Ուիլքինսի հետ «Սաղ կյանքդ թուրքերենով շարադրություն ես գրել»․ Նարեկ Կարապետյանը «տոպկեց» Ռուբինյանին․ լարված վիճակ (video) Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Մոսկվայում Քրեական հեղինակություն Արտաշես Չիչոյանը, ևս 2 անձ կալանավորվել են Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներ «Դուք դատվելու եք․․․»․ Աննա Գրիգորյանը նորից խայտառակեց Սասուն Միքայելյանին (video) «Դե կտեսնե՛ք՝ ինչ կլինի», «Ես ձեզ անձամբ եմ երեսով տալիս»․ Քրիստինե Վարդանյանը բորբոքեց Ռուբինյանին (video) Փոխե՛ք Սուրեն Պապիկյանին, չի ձգում, ադրբեջանցին մտել էր ՀՀ, կրակել երեք երեխաներին պաշտպանող մորը (video) ԱԺ-ի խայտառակությունը Ռուբինյանի գործունեության հետևանքն ա․ Արամ Վարդևանյանի կոշտ խոսքը (video) Այս քառօրյան ՀՀ պատմության մեջ ամենախայտառակն է մնալու. էս է էս իշխանության որակը. Գեղամ Մանուկյան (video) ԱԺ-ի խայտառակությունը սադրողը՝ քավորսանիկական հարաբերություններով․ Օղորմի ձեր բարեկրթությունը (video) Նյու Յորքի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am