Ռուսաստանը Թուրքիային չի տրամադրել S-400 ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը

Ռուսաստանի դաշնությունը (ՌԴ) հրաժարվել է կատարել Թուրքիայի խնդրանքը, որով պաշտոնական Անկարան ցանկանում էր  ստանալ  S-400 ՀՕՊ  համակարգերի գաղտնաբառերը: Այդ մասին հայտնում է «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը` հղում անելով ռուսական «Gazeta» լրատվակայքին: Միջանկյալ հիշեցնենք, որ Թուրքիան ու Ռուսաստանը  արդեն ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: «Մենք մերժեցինք թուրքերի այն պահանջը, որով նրանք ցանկանում էին տեսնել S-400-ների մեխանիզմը: Այդ իսկ պատճառով համակարգերի  ներսում կտեղադրվեն ռուսական արտադրության յուրային-օտար ճանաչման համակարգեր: Նրանք ցանկանում էին, որ իրենց տրամադրվի համակարգերի գաղտնաբառերը, սակայն մենք մերժեցինք նրանց»,-նշում է աղբյուրը: Թեմայի շուրջ խոսել է նաև Ռուսաստանի անվտանգության, պաշտպանության և իրավակարգի հարցերով զբաղվող ակադեմիայի նախագահ Վիկտոր Յեսինը: Վերջինս նշել է, որ, երբ երկրների միջև ստորագրվում են նման տեսակի զենքերի վաճառքի վերաբերյալ պայմանագրեր, ապա գնորդը իրավունք չունի տեղեկություն ստանալ համակարգերի ներքին մեխանիզմների մասին: Բացի այդ ըստ նրա՝ գնող կողմը պարտավորություն է ստանձնում, որ այդ համակարգերը չի փոխանցի երրորդ կողմին: Ռուս պաշտոնյան հավելել է, որ   գնորդին  չի տրամադրվի նաև որևէ տեղեկություն, թե ինչպես է S-400-ը արտադրվել: Ermenihaber.am

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am