Բահրեյնը կխզի հարաբերությունները Իրանի հետ
BNA ազգային գործակալության փոխանցմամբ՝ Բահրեյնի թագավորությունը հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, ինչպես որ սրանից առաջ արել է Սաուդյան Արաբիան։ Իրանցի դիվանագետներին ներկայացվել է 48 ժամ՝ երկիրը լքելու համար։ Բահրեյնի թագավորությունը փակում է Իրանում իր դեսպանատունը և հետ է կանչում բոլոր աշխատակիցներին։ Բահրեյնի իշխանությունները որոշումը պայմանավորել են Բահրեյնի և Պարսից ծոցի արաբական միապետությունների գործերին միջամտելով, դատապարտել են Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան և հյուպատոսության վրա կատարված «նենգ հարձակումները» և կոչ է արել պաշտպանել տարածաշրջանի անվտանգությունը։
