Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտներում`  հնարավոր անբարեխիղճ մրցակցության բացահայտումների նպատակով: Խախտումներ են հայտնաբերվել ընդհանուր առմամբ 30 ընկերություններում, ինչի համար ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ վերջիններիս տրվեց խիստ նախազգուշացում՝ խնդիրը  հնգօրյա ժամկետում վերացնելու հանձնարարականով: Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք. Նման իրավիճակ առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաներում Ուսումնասիրության առաջին փուլն ընդգրկել է իրացման շղթան, դիտանցումներ են իրականացվել  խոշոր սուպերմարկետներում, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են մի շարք խնդիրներ: Մասնավորապես, բոլոր դեպքերում, առանց բացառության գնապիտակների վրա նշված է եղել խտացրած կաթ անվանումը, այն դեպքում, երբ վաճառվող ապրանքը իրականում եղել է բուսական յուղից և այլ բաղադրիչներից պատրաստված մթերք; Իսկ խտացրած կաթ կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը: Բացի այդ, հայտնաբերված մի շարք դեպքերում էլ արտադրանքի ռուսերեն մակնշման մեջ մանրամասն նշված է եղել, որ այն պատրաստված է բուսական յուղերից՝ մի շարք հավելանյութերի ավելացմամբ, մինչդեռ մատակարարը այն հայերեն թարգմանել է որպես խտացրած կաթ, ինչն անթույլատրելի է: Նույն խնդիրը առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանիրների շուկայում: Այս պարագայում ևս մակնշումները արվել են սխալ՝ շփոթության մեջ դնելով և մոլորեցնելով սպառողներին: Ըստ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի, խտացրած կաթ, թթվասեր, հալած յուղ կամ հալած պանիր կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը, մինչդեռ  այս անվանումներով մակնշված մի շարք ապրանքների բաղադրության մեջ առկա են հավելանյութեր՝ բուսական ճարպեր և այլն: Տնտեսվարողների մի մասը ընդունել է իրենց կողմից խախտումներ կատարելու փաստը՝ նշելով, որ վարույթի հարուցումից անմիջապես հետո խնդիրը շտկվել է , որոշներն էլ Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց թյուրիմացության մեջ են գցել մատակարարները, քանի որ վերջինները մատակարարման հաշիվ-ապրանքագրերում նշված ապրանքները մատակարարել են հենց խտացրած կաթ, թթվասեր, հալած յուղ և հալած պանիր անվանումներով: Մատակարար ընկերություններից ոմանք գործարանային ճիշտ մակնշումը հայերեն թարգմանել են սխալ՝ թյուրիմացության մեջ գցելով սպառողներին Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև մատակարար ընկերությունների գործունեությունը  և պարզել, որ բազմաթիվ դեպքերում վերջիններս ապրանքի մատակարարման ժամանակ իրացրել են բուսական յուղից պատրաստված մթերքներ, սակայն դրանք ներկայացրել են որպես ամբողջովին մաքուր կաթից պատրաստված թթվասեր, հալած յուղ, հալած պանիր և խտացրած կաթ:  Որոշ մատակարարներ էլ, որոնք նաև հանդիսացել են ներկրող, անձամբ են սխալ թարգմանել ռուսերեն մակնշումը՝ թյուրմացության մեջ գցելով սպառողներին: Հանձնաժողովը լինելու է հետևողական և նման խնդիրների կրկնվելու դեպքում կկիրառվի առավել խիստ պատասխանատվության միջոց Հանձնաժողովը սպառողներին հորդորում է վերոնշյալ ապրանքների ձեռքբերման ժամանակ լինել ուշադիր, քանի որ ինչպես արդեն նշեցինք, շուկայում առկա են վերոնշյալ ապրանքների երկու տեսակներ՝ բուսական և կենդանական ծագման, որոնք ինչպես համային,  որակական, այնպես էլ գնային առումով միմյանցից էականորեն տարբերվում են: Կենդանական յուղերից  կամ բացառապես մաքուր կաթից ստացված արտադրանքը մոտ 40 տոկոսով թանկ է  բուսական ծագման մթերքից: Իսկ տնտեսվարողներին Հանձնաժողովը հորդորում է այսուհետ  սպառողներին տրամադրել միայն հավաստի և ամբողջական տեղեկատվություն՝ իրացվող ապրանքների վերաբերյալ: Նիստի ավարտին ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նմանատիպ խախտում ընկերությունների կողմից արձանագրվել է առաջին անգամ, բացի այդ բոլոր տնտեսվարողները ընդունել են խախտման փաստը    և պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետներում վերացնելու այն, Հանձնաժողովը այս անգամ զերծ մնաց ֆինանսական տուգանքի կիրառումից. «Թեև այս անգամ մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ հաշվի առնելով համեմատաբար մեղմ մոտեցում ենք ցուցաբերում, այնուամենայնիվ ուզում եմ նշել, որ լինելու ենք հետևողական և նման խնդիրների կրկնվելու դեպքում կիրառելու ենք առավել խիստ պատասխանատվության միջոց: Անթույլատրելի է տնտեսվարողների նման վարքագիծը, երբ սպառողներին մոլորեցնելու կամ այլ կերպ ասած՝ սպառողի գրպանը մտնելու միտում ենք տեսնում»:  Մրցակցային մարմնի նախագահը հավելեց, որ բացի այն, որ մի շարք ընկերությունների նման գործունեությունը վնասում է սպառողների շահերին, այն նաև խոչընդոտում է նմանատիպ արտադրանք թողարկող և իրացնող առավել բարեխիղճ ընկերությունների գործունեությանը, ինչը կանխարգելելու և վերացնելու համար ՏՄՊՊՀ-ը լինելու է առավել քան խիստ և հետևողական:   ՏՄՊՊՀ

դիտվել է 80 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am