Վրաց հոգեւորականը Վիրահայոց թեմի առաջնորդին Վրաստանի թշնամի է համարում

Վրաց հոգեւորական, երեց Իլիա Ճիղլաձեն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց մեջ հոգեւորականը մեղադրում է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Ճիղլաձեի հայտարարության հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ. «Ծանոթացեք Վրաստանի թշնամու և Ջավախքի յուրացման գաղափարախոսի, Թբիլիսիում ապրող Կայիափայի ժառանգի հետ: Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանն է, ով պատասխանատու է Գումբուրդոյի միջադեպի համար, որպես հոգեւոր առաջնորդ և խրախուսող։ Նախորդ ամիսների ընթացքում գրել եմ, որ Վիրահայոց թեմի պաշտոնական կայքում Գումբուրդոյի եկեղեցին որպես հայկական է ներկայացված։ Այնպես որ, Գումբուրդոյի անտեղյակ ժողովրդին այս սևազգեստ փարիսեցին է խրախուսում»: Այստեղ (ֆեյսբուքում, խմբ.) նաև ներկայացնում եմ Վիրահայոց թեմի պաշտոնական կայքի` Գումբուրդոյի մասին  հոդվածը  (Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված է նաև Վիրահայոց թեմի պաշտոնական էջի հոդվածները լուսանկարների տեսքով): Ներկայացնեմ նաեւ Ախալցիխեի մասին հոդված՝ եզրակացությունները թողելով ընթերցողին: Չնայած այն հանգամանքին, որ մի քանի ամիս առաջ բարձրաձայնել եմ Վիրահայոց թեմի հակավրացական նյութերի առկայության մասին, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ակնհայտ է, որ Վրաստանի պատկան մարմինները բավարար ակտիվությամբ միջոցներ չեն ձեռնարկում:  Փոխարենը՝ ակտիվորեն գործում են էթնիկ և կրոնական ատելություն տարածող և խրախուսող եպիսկոպոս Միրզախանյանը և նրա եղբայրները։ Հ․Գ․ Արժանապատվություն ունեցող երկրում նրանից ընդամենը պահանջում էին հանդարտեցնել գումբուրդոցիներին և ճանաչել Ջավախքի վրացական հողի։ Հետաքրքիր է, ի՞նչ կասի․․․ Սակայն հանուն Վրաստանի ոչինչ չի ասի։ aliq.ge  

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am