Ասում են՝ հասկանում ենք, որ դուք մեռնելու եք, համբերեք․ ձկնաբույծները Կառավարության մոտ են (video)
Ձկնաբույծները կրկին դուրս են եկել բողոքի ցույցի։ Նրանք երթով շարժվում են դեպի Կառավարություն՝ պնդելով, որ չեղարկվի ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքը:
Ոլորտի ներկայացուցիչները դժգոհ են այս նախագծից, պատրաստ են անցնել ջրի խնայողության, սակայն իրենց նախընտրած տեխնոլոգիայով:
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի, Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
