Թեժ իրավիճակ Կառավարության մոտ․ Իրանք մեզ ստիպում են փակել ջուրը․ ձկնաբույծ (video)
Ձկնաբույծները կրկին դուրս են եկել բողոքի ցույցի։ Նրանք երթով շարժվում են դեպի Կառավարություն՝ պնդելով, որ չեղարկվի ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքը:
Ոլորտի ներկայացուցիչները դժգոհ են այս նախագծից, պատրաստ են անցնել ջրի խնայողության, սակայն իրենց նախընտրած տեխնոլոգիայով:
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի, Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
