«Ես կապիկների մասնագետ չեմ». Մարգարիտ Եսայանը՝Նիկոլ Փաշինյանին

«Սակայն հիմնական զեկուցողը այս անգամ մոռացավ այդ մասին, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների այդ առաջարկը մերժվել էր։ Մենք իբր փորձում ենք ամեն ինչ համապատասխանեցնել Սահմանադրությանը, մնացած դեպքերում բազմաթիվ կարեւոր կետեր սղացնում ենք։ Մենք քվեարկելու ենք դեմ»,-   «Երեւանի ՏԻՄ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ այս հարցի քննարկման ժամանակ նախորդ անգամ կառավարության ներկայացուցիչը խոստացավ պահպանել դրույթը, ըստ որի` ավագանու անդամն իրավասություն կունենան հանրաքվե անցկացնելու մասին առաջարկությամբ հանդես գալ: «Ինչքան բարձր ենք գոռում ժողովրդավարության մասին, այնքան այն վերացնում ենք, ինչպես օրինակ եղավ այս գործիքի հետ, որ ուներ ընդդիմությունը, վերցնում ենք:Ինչո՞ւ եք այդ բոլոր գործիքները հավաքում ընդդիմությունից, ո՞րն է պատճառը` բոլորից բոլոր իրավունքները վերցնել։ Սահմանադրական փոփոխություններ արեցինք, ու ՀՀ-ն դարձրինք ժողովրդավար երկիր, բայց, հո ասելո՞վ չի։ Գիտեք` օրանգուտանի ու մարդու տարբերությունը երկու տոկոս է։ Շիմպանզե համակարգը չդարձնենք մակակի»,հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ,անդրադ առնալով   ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթին  նախ ասաց, որ «կենդանական և կապիկական աշխարհի նյուանսներին» լավ չի տիրապետում և նշեց. «Լավ կլինի, որ շիմպանզեների ու օրագուտանգների մասին բուն մասնագետները խոսեն, ես մասնագետ չեմ»։ Նրա խոսքով՝ օրենքի նախագիծն իրենք համապատասխանեցնում են Սահմանադրությանը, և խմբակցությունների ձեռքից որևէ գործիք կատարվող փոփոխություններով իշխանությունը չի վերցնում։ «Այդպես կարծելը մոլորություն է։ Եթե այդ գործիքը մնա էլ, դա անգործության է մատնվելու ցանկացած պարագայում։ Օրենքից հանվում է մի բան, որը անգործ է և իրականում գոյություն ունենալ չի կարող։ Թող տպավորություն չստեղծվի, որ ինչ-որ մի ֆրակցիայի ձեռքից ինչ-որ իրավունք վերցրվում է։ Որևէ կապիկություն այս հարցում չկա, սա ընդամենը Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխություն է, որը իրականացնում ենք»,- ասաց Մարգարիտ Եսայանը։ Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ի պատասխան Մարգարիտ Եսայանի, ասաց. «Դուք հանգիստ կարող եք կապիկների մասին խոսել, ինչպես օրենքից եք խոսում, որեւէ տարբերություն չկա»։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց ընդդիմադիրներին` եթե ձեր ավագանու անդամը ցանկանում է հանրաքվեի մասին առաջարկով հանդես գալ, թող դաշնակիցներ գտնի, ապահովի ավագանու 1/3-ը ու անցկացնի իր առաջարկը։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am