Նորատուսում պատերազմ են սարքել, ինչքան բերետ կա՝ բերել լցրել են գյուղ, հո մենք հանցագո՞րծ չենք (video)
Գեղարքունիքի մարզում ձկնորսները բողոքի ակցիա են իրականացնում. Նրանք պահանջում են թույլ տալ իրենց զբաղվել ձկնորսությամբ: «Ձուկ շատ կա Սեւանում, ես 30 տարի ձկնորսությամբ եմ զբաղվել, հասկանում եմ»,-ասաց ձկնորսներից մեկը:
Նշենք, որ այսօր առավոտյան ոստիկանները հատուկ գործողություն են իրականացրել եւ Նորատուսի մոտ ձերբակալել են 26 ձկնորսների:
