Մենք գտանք Փաշինյանի սրտի արագաչափը․ Մանուկ Սուքիասյան (video)
«Փաստորեն, մենք գտանք Փաշինյանի սրտի արագաչափը»,- այսօր, բողոքի ակցիայի ժամանակ, ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամ, որում, մասնավորապես, ասվում է.
« ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների վրա: «Մայր Հայաստանը» դեմ է այդ մոտեցմանը և դեկտեմբերի 19-ից Երևանում իրականացնելու է իրազեկման ու բողոքի ակցիաներ: Ակցիաները կլինեն ամենօրյա և կիրականացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում»:
