Աշոտ Սուքիասյանը «օֆշորի գործով» դատապարտվեց 16 տարվա ազատազրկման (տեսանյութ)

Hetq.am-ը գրում է. Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանը՝ Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, այսօր մեղավոր ճանաչեց գործարար, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին և դատապարտեց 16 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել՝ ի օգուտ Փայլակ Հայրապետյանի և 632 մլն 403 հազար դրամ՝ ի օգուտ Հայրապետյանի որդու: Նախքան խորհրդակցական սենյակ գնալը և դատավճիռ կայացնելը՝ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իր վերջին խոսքում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և ասաց. «Տպավորությունն այնպիսին է՝ կարծես ինձ մահապատժի են տանում: Լավ կլիներ, որ որպես առաջին քրիստոնյա ազգ, մենք Սուրբ գրքի վրա երդվեինք»: Հիշեցնենք, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելը, 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը: Այսօր իր խոսքի ընթացքում Սուքիասյանը ևս մեկ անգամ նշեց, որ իր կողմից որևէ խարդախություն չի կատարվել, և Փայլակ Հայրապետյանն ինքն է սեփական գույքը հանձել Աշոտ Սուքիասյանին և խնդրել գրավադրել այն: Աշոտ Սուքիասյանը Փայլակ Հայրապետյանին և նրա որդուն պատկանող գույքի գրավադրումից 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011-ի հունիսի 15-ը «Ամերիաբանկ» ՓԲ-ից մաս-մաս ստացել է 10 մլն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ, սակայն չի կատարել վարկային պայմանագրով նախատեսած պարտավորությունները: Այս մասին «Հետք»-ն անդրադարձել է «Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով» հոդվածաշարում: Իսկ «Ամերիաբանկը» շարունակել է այդ ընթացքում գումարներ փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերություններին, գումարի մի մասը հետագայում վերադարձվել է «Ձորագյուղ» Ա/Կ-ի հաշիվներին, որը պատկանում է Աշոտ Սուքիասյանին, նրա կնոջն ու դստերը: Մանրամասները` այստեղ.

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am